Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՕՏԱՐԸ, ԳԻՇԱՏԻՉԸ, ԴԵՎԸ ՄԻ ԱՆՁԻ ՄԵՋ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
23:37, կիրակի, 13 մայիսի, 2018 թ.
ՕՏԱՐԸ, ԳԻՇԱՏԻՉԸ, ԴԵՎԸ ՄԻ ԱՆՁԻ ՄԵՋ

Նորմալ մարդը, ով գոնե մարդուն բնորոշ փսիխոտիպ ու բարոյականություն ունի, ապա իրան վստահված իրը, առարկան, ի վերջո ու ի սկզբանե՝ մարդու հանդեպ խնամակալությունը, կրումա մեծագույն պատասխանատվության զգացումով՝ դողալով էդ մարդու թե՛ առողջության ու անվտանգության, թե՛ իրի ֆիզիկական անձեռնմխելիության համար: Խոսքս Սերժի ու նրան նախորդած բոլոր ղեկավարների մասինա, որոնք իրանց դիրքի ու գործառույթների ուժով իրանց վրա նման պատասխանատվություն էին վերցրել: Համապատասխանաբար, մենք մեզ որպես ՝՝խնամակալների՝՝ ունեցանք՝ Օտարին, Գիշատչին ու Դեվին:

ՕՏԱՐԸ Լևոն Տեր - Պետրոսյանն էր, ում համար միևնույն էր երկրի սեփականությունը բզկտելուց ազգին ինչ կհասնի, կամ կհասնի՞ ինչ որ բան: Իրան ինչ, թե լիբերալ մեթոդներով, վայրենի ու կեղծ տեսության կետով ու տառով չի թալանվում երկրի էդքան տարիներ կուտակված հարստությունը: Կապիտալիզմ՝ ՝՝ՆՈՐ՝՝ կոչեցյալ հայերի ժամանակ էին հայտարարել, կարծես նոր կենդանատեսակ էր ի հայտ էկել... Էդ ՝՝նոր՝՝ հայերը խաբված ժողովրդին անհայտ նոր մեթոդներով իրար մեջ բաժանեցին ու կերան հանրային սեփականությունը, լկտիաբար հայտարարելով, թե սոցիալիստականը իրան ՝՝չի արդարացնում՝՝: Ուրեմն մինչև էդ լավ արդարացնում էր, շատ ապրանքներ ու ծառայություններ կոպեկների արժեքով էր սպասարկվում ու մատուցվում, մարդիկ աշխատանք, տուն, արժանապատիվ գոյության պայմաններ ու իրավունքներ ունեյին, իսկ հիմա արի ու տես, որ՝ ՝՝չի արդարացնում՝՝:

Ու հետո ասում են, թե չափից դուրս նեգատիվ եմ գրում: Դե մեր հասարակության կյանքը վերջին քսանվեց տարին անցելա համատարած նեգատիվի մեջ՝ չհաշված հատուկենտ հանդիսություններին ու հարսանիքներին, որոնք իրանցից հիշացնում են ընդամենը ՝՝ՔԵՖ ԺԱՆՏԱԽՏԻ ԺԱՄԱՆԱԿ՝՝ Պուշկինյան հայտնի գրվածքը:

Հաջորդը ԳԻՇԱՏԻՉՆ էր՝ Քոչարյան Ռոբերտը, ով շարունակեց դեռևս Լևոնի ժամանակից էկող թալանի ավանդույթները, մարդ, ով իշխանության էկավ ապօրինի ճանապարհով, ահագին մարդկանց դիակների վրայով ու իրա կառավարման տասնամյակը պատմության մեջ մտավ որպես՝ արնոտ տասնամյակ անվամբ: Նման սպանդանոց անգամ չենք կարա ճարենք Շեքսպիրի ողբերգություններում, ոնց որ Ռոբերտը սարքեց իրա տաս տարվա վայ - կառավարման ժամանակը: Սրա օրոք մեծ թափով շարունակվեց հանքերի թալանը, ապօրինի տնտեսական գործարքները ու ամեն տեսակ հանցագործությունները:

Ինչ վերաբերումա ԴԵՎԻՆ՝ Սերժ Սարգսյան կոչվածին, սա էկավ՝ սկած: Սրա անունը շատերը չգիդեյին անգամ, բայց սա էկավ լրիվ սկած ու համարյա՝ անձեն: Էկավ, իբր ոչ մի վատ բանի հետ կապ չունեցող՝ չեզոք սրիկա, համենայն դեպս, էդ կերպ ներկայացավ հայ հանրությանը: Ըլնելով Դեվ, իրա մեջ մարմնավորում էր թե՛ Օտարի, թե՛ Գիշատչի ամենավատ հատկանիշները: Դեվը ուղղակի թքած ուներ ժողովրդի վրա ու իրա համար մեկ էր, թե էդ ժողովուրդը ոնցա ապրում. աղբա ուտում, թե սովորական հաց, ոչ մարտական ու մարտական վիճակներում քանի զինվորա մատաղվում սեփական պլանների համար: Սա ամենավտանգավոր տեսակն էր հանցագործների մեջ, ով հմտորեն մանևրում էր թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական կյանքում՝ չունենալով և ո՛չ մի տեսակ սրբություն ու ամոթ, ոչ էլ՝ պատիվ ասածը: Սրան հետաքրքրում էր մենակ փողը ու իշխանությունը. վերջինս որպես՝ փող ստանալու միջոց: Սա կարար Մաքիավելիին նստացներ դպրոցականի նստարանին ու որպես անհաջող, ծույլ աշակերտի մտրակը ձեռին դասեր տար: Դեվի համար լրի՛վ էր խորթ հայ հանրությունը: Հայ հանրության վրա սա նայում էր որպես ամենասովորական նախրի վրա, որից մենակ պետքա ստանալ ու փոխարենը ոչինչ, բացարձակ ոչինչ չտալ: Դեվի օրոք թալանը հասավ իրա գագաթնակետին: Դեվը իրա բնույթով միշտ ամենակուլա, անկուշտ ու մաքսիմալ ագահա: Ժողովրդի անունից դրսերից փող վեկալեց ու լափեց, լցրեց իրա ու իրա կլանի գրպանները ու էսօր ժողովրդին թողնելով իրա թշվառ վիճակի մեջ՝ ֆշշոցով հեռանումա:

Անգամ հեռանալուցա վախացնում: Պատահական չէր, որ Դեվը իրա թիկունքը պահող ուժային ծառայությունների ղեկավարներին՝ սեփական կադրերին, պահեց մինչև էն ժամանակը, երբ համարեց, որ ամբոխը լրիվ Նիկոլի տրամադրության տակնա: Ընդ որում, հենց Դեվը նվիրեց Նիկոլ կոչվածին ամբոխին:

Էսօր Նիկոլը, ավելի ճիշտ՝ վերջինիս թիկունքում կանգնած լիբերաստ խմբավորումը, Դեվի հետ գործարք կնքելով, ծածկելա իրավաբանական նշանակության քայլերով Դեվի գործած բոլոր հանցանքները ու եթե Նիկոլը ժամանակավորից դառնա մոտ մի ամիս անց հիմնական կառավարության վարչապետ, ապա լավ բան չի կարելի սպասել քանի դեռ էդ Դեվի թողած լիբերալ - թալանչիական կապիտուլյացիոն Սահմանադրությունը շարունակումա գոյություն ունենալ ու գործել: Թալանը, որը ամրագրվածա Դեվի դիվային Սահմանադրությամբ, ամբողջ թափով շարունակվումա էսօր ու հենց հիմա:
     Դեվը հեռացավ, բայց նրա գարշահոտությունը Սահմանադրության տեսքով, շարունակելույա հարամել հայի կյանքը ու նրա իրա երկրում արժանավայել ապրելու իրավունքը:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     13.05.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3295 | 0 | 0
Facebook