Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՍԵՐԺԻ ՍԱՐՔԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ԿԵՂԾ ՝՝ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ՝՝ ԱԲՍՈՒՐԴԻ ԲՈՌՇԻ ՆՊԱՏԱԿԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
16:47, կիրակի, 13 մայիսի, 2018 թ.
ՍԵՐԺԻ ՍԱՐՔԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒ ԿԵՂԾ ՝՝ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ՝՝ ԱԲՍՈՒՐԴԻ ԲՈՌՇԻ ՆՊԱՏԱԿԸ

Սերժի սարքած իրավաբանական դիվային - սատանայական աբսուրդը չի վերջացել, հակառակը, ավելիյա հաստատել իրան որպես աբսուրդ:

Գլխավոր աբսուրդը հետևյալումնա:

Սահմանադրությամբ չկա ՝՝ժամանակավոր կառավարություն՝՝ ասածը, իսկ Նիկոլը հայտարարումա, որ ինքը գործումա բացառապես օրինականության, այսինքն՝ սահմանադրության սահմաներում: Ստացվումա, որ Նիկոլի բոլոր նշանակումները մի կողմից իրավական ուժ չունեն, մյուս կողմից՝ ունեն, քանի որ էդ նշանակումների հետ բոլորը՝ սկսած լրագրողներից մինչև արդեն իրանց հաստիքին չգտնվող նախկին ուժային ծառայության պաշտոնյաները, պատգամավորները, նախարարները և այլք՝ հաշվի են նստում, փաստացիորեն՝ ընդունում են: Ո՛չ մեկը չի վիճարկում Նիկոլի ստորագրությունների լեգալությունը...

Ավելին, Ազգային Ժողով կոչվածը, երբ Նիկոլին ընտրելա որպես Հայաստանի ժամանակավոր վարչապետ, իրա կողմից կատարելա անօրինական քայլ Սահմանադրության նկատմամբ, որով սահմանված չի ՝՝ժամանակավոր կառավարություն՝՝ ու ՝՝ժամանակավոր վարչապետ՝՝ ասված հասկացությունները:

Մենակ էս աբսուրդը հերիքա, որ հստակ էրևա ՍԵՐԺ - ՆԻԿՈԼ քաղաքական գործարքը:

Ամեն դեպքում, Սերժը էս իրա էփած աբսուրդի բոռշում կարացավ մենակ մի հստակություն մտցնել. էդ իրա ու ՀՀԿ խմբավորման օրինականության ճանաչել տալն էր Նիկոլի կողմից, երբ Նիկոլը դեռևս պատգամավոր էր, այլ ոչ թե որպես ԱՆԼԵԳԱԼ Վարչապետ, ով հանդեսա գալիս տեղի չունեցած հեղափոխության անունից:

Իսկ հիմա, երբ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունը Նիկոլին ընտրումա որպես ժամանակավոր կառավարության վարչապետ, հանդիսանումա արդեն անլեգալ որոշում ընդունած խմբավորում, որով ՓԱՍՏՈՐԵՆ, բայց ոչ՝ իրավաբանորեն, ճանաչումա Նիկոլին որպես ՀՀ վարչապետ ու ըտեղ Նիկոլին արդեն տեսնում ենք Կառավարության շենքում սելֆիներ անելուց:

Այսպիսով, ՝՝հեղափոխության՝՝ մի տնազա ստեղծել Սերժը, որով մի կողմից ճանաչելա տալիս իրա խորհրդարանական խմբավորմանը որպես վճիռներ կայացնող մեծամասնություն, մյուս կողմից էդ մեծամասնության կողմից խախտվում, արհամարհվումա սահմանադրությունը, երբ քվեարկվումա Նիկոլի ժամանակավոր վարչապետության ու ժամանակավոր կառավարության ստեղծման օգտին, մի բան, որը գոյություն չուներ Սերժի պատվերով գրված Սահմանադրությամբ:

Փաստորեն, երբ Նիկոլը հայտարարում էր սկզբնապես, որ ինքը մենակ օրինականության կողմնակիցա, այսինքն սահմանադրական ճանապարհով իշխանափոխության ջատագով, նկատի ուներ մենակ Սերժին, նրա խմբակցությանը, ու Սահմանադրությունը ճանաչելը, բայց որ պետքա անօրինական ձևով, ոչ սահմանադրական ճանապարհով ընտրվի որպես վարչապետ՝ դա նկատի չուներ: Այսինքն, երբ որ պետքնա՝ կդիմեն օրենքին, երբ որ հարմար չի՝ չեն դիմի, կանեն ընենց, ոնց որ իրանցա պետք, ավելի ճիշտ՝ Սերժի քաղաքական նպատակահարմարությանը:

Բայց ի՞նչ էր խանգարում Նիկոլին՝ կազմելու համար Սահմանադրությամբ նախատեսված նորմալ՝ այսինքն՝ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ... Ինչի՞ ժամանակավոր... Հասկացանք, ընտրական օրենսգիրք պտի փոխվի, բայց էդ դեպքում, ինչի՞ պտի խախտվի հենց Նիկոլի ու ՀՀԿ կողմից օրինականությունը՝ Սահմանադրությունը:

Պատասխանը ես ըստեղ եմ տեսնում:

Սերժը հեռանումա ու իրա հեռանալով ՀՀԿ խմբակցությանը ցանկանումա որպես մեծամասնություն հեռացնի ԱԺ - ից: Սերժը կատարումա իրա պարտավորությունները Ելք դաշինքի առաջ, որը հանձին Նիկոլի մի խրտվիլակա տրամադրել, որ Սերժը կարանա էդ խրտվիլակի դրած ստորագրությամբ անվտանգ կազմակերպի իրա ու իրա շոշափուկների էվակուացիան իշխանական կարևոր օրգաններից: Պատահական չի, որ վերջին էրկու օրվա մեջ տեղի ունեցան ուժային ծառայությունները ներկայացնող անձանց պաշտնազրկումները ու նոր նշանակումները՝ Նիկոլի ստորագրությամբ: Արդեն որևէ անկառավարելի իրավիճակի վտանգ չկա. ամբոխին Սերժը տվելա արդեն Նիկոլին՝ ամբոխի ուզած վարչապետին: ՄՆացելա վերջին արյերգարդը, ոնց որ ասվեց նախորդ հրապարակումներումս՝ ՀՀԿ խմբակցությունը: Նորից. ծառայության դիմաց՝ ծառայություն: Էդ խմբակցության էվակուացիան կլնի արտահերթ ընտրությունների կազմակերպմամբ, որի համար պետքա արհեստական պատճառ դառնա ՀՀԿ խմբակցության կողմից անլեգալ այսինքն՝ ժամանակավոր կառավարության կողմից ներկայացրած ծրագրի մերժումը: Մահանան, ոնց որ ասում են՝ կա:

Այսինքն, Նիկոլն էլ, ՀՀԿ խմբավորումն էլ իրավական տեսնակյունից արդեն խախտել են մայր օրենքը ու միմյանց հանդեպ դրանով իսկ գտնվում են ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ հարաբերություններում: Էդ երկակի, աբսուրդային հարաբերությունների վերջը տալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումնա: Բայց դրա համար պետքա համ նալին խփել, համ՝ մեխին. նորից պետքա դիմել ըսենց կոչված օրինականությանը՝ Սահմանադրությանը ու դուրս քաշել հարկավոր հոդվածը, ըստ որի, կառավարության ծրագիրը քսանօրյա ժամկետում չհաստատած պառլամենտը պետքա ցրվի օրենքի ուժով:

Նիկոլը արդեն նախորդ ԱԺ - ի կողմից փաստորեն ընտրվելա որպես ՀՀ վարչապետ փաստացիորեն հակասահմանադրական ճանապարհով, քանի որ սահմանադրությամբ չի նախատեսված ժամանակավոր վարչապետ ու ժամանակավոր կառավարություն եզրույթը: Էդ պատճառով արդեն նորընտիր Ազգային ժողովը պետքա ընտրի սահմանադրությամբ օրինական, այսինքն՝ հիմնական վարչապետի, իսկ այդպիսին Նիկոլը հիմա չի հանդիսանում:

Թե ով կընտրվի՝ դժվարա ասելը, նույնիսկ արդեն էական չի, քանի որ չկա արդեն էլ ոչ մի հույս, որ հայերը ունակ են իրանց նորմալ կառավարեն ու իրանց միջից իսկական, ժողովրդական շահերը արտահայտող նորմալ էլիտա արտադրեն:

Եթե Սերժը նախատեսելա Նիկոլին թեկուզ ժամանակավոր, թեկուզ՝ հիմնական վարչապետ տեսնելու համար, ուրի՛շ հարց: Այլապես մի ինչ որ Նիկոլ մեջտեղից վերացնելը, մանավանդ էն դեպքում, երբ իրա փեսեն մեդիամագնատա ու որի գլխավորած մասսայական լրատվամիջոցները Նիկոլի արհեստականորեն փչված կերպարը տեղնուտեղը կփոշիացնեն, դրանում կասկած կարելիյա չունենալ: Սերժը լավա կարողանում իրա լծակներից օգտվի: Բայց էս ամբողջ աբսուրդի կազմակերպման ՆՊԱՏԱԿԸ հետևյալն էր. Սերժը ամեն ինչ անումա՝ իրա անվտանգ հեռանալու համար: Քաղաքական հանցագործը իրա թիկունքը իրավաբանությամբ ծածկելովա հեռանում: Ա՛յ հենց էսքանի համարա կազմակերպվել էս տեսակ արհեստական աբսուրդը՝ իշխանության հանձնում - ընդունումը, բայց ոչ երբեք՝ հեղաշրջումը, առավել ևս՝ հեղափոխությունը:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     13.05.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1361 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ