Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՀԱՆՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼԻՆ ՈՒ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ՆԱԽԱԳԻԾԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
15:03, շաբաթ, 12 մայիսի, 2018 թ.
ՀԱՆՁՆԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆԻԿՈԼԻՆ ՈՒ ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ՆԱԽԱԳԻԾԸ

Էյֆորիկ - ամբոխային տրամադրությունները ջարդելը ոչ միայն պետքա, այլև՝ պարտադիրա: Պետքա ամբոխին գոնե փորձ անել բերել ռեալիզմի, նորմալ ու անսխալ տրամաբանության դաշտ:

Բնականա, որ մարդկանց մեծ մասին դուր չի գալիս, եթե իրանց ասում ես, որ ինքը թույլա՝ մի ինչ որ կոնկրետ բան փոխելու առումով: Նույն հոգաբանական ռեակցիան գործումա նաև ըստեղ, երբ ամբոխին ասում ես, որ էդ ի՛նքը չի էղել իրա ՝՝պայքարով՝՝ Սերժի հեռանալու պատճառը: Էդ ռեակցիան օրինաչափությունա, քանի որ ամբոխը ու կինը բնույթով մեկ են. էրկուսին էլ դուրա գալիս լսել իրանց մասին մենակ լավը ու լսեն էն, ինչը չի վնասում սեփական համոզնունքները ու ինքնագնահատականը:

Ես էդ ուղով չեմ գնա: Հաճոյախոսությունների ժամանակը չի, քանի որ իմ նպատակնա հասկացողության մակարդակ ձևավորելը:

Սերժը Նիկոլին ընե՛նց սիրուն ձևով իշխանությունը հանձնեց, որ ամբոխը ըսկի չնկատեց էլ թե էդ ոնց էղավ: Ամբոխը քաղաքագիտական գիտելիքներ չունի, իսկ տրամաբանել առավել ևս՝ ի վիճակի չի: Ամբոխին շեղում ու ոգեշնչումա փողոցային ՝՝պայքարի՝՝ մեթոդները. մլիցեքի հետ հրմշտոցը, գոռում - գոչյունը, մարդկանց մասսայական երթերը, ծեծկռտուքը, փշալարը, զինված, վահաններով ոստիկանական զորքերը, մեկի ճղված ձեռը, մյուսի պոկված ականջը ու նման դատարկ թատերական բաներ: Ամբոխը չի կարա հասկանա, որ էդ փողոցային սովորական պրոցեսա, որից իրա նախագահականում նստած Սերժին՝ ոչ տաք, ոչ էլ սառը: Ուղղակի նախագահի կամ վարչապետի հաստիքնա պահանջում երկրում կարգ ու կանոն հաստատել, ինչն էլ որ տեղիյա ունենում ամենավերջում՝ արտակարգ դրության հայտարարմամբ ու ցանկացած ըսենց կոչված ՝՝ռևոլյուցիոն՝՝ շարժում տեղնուտեղը ջինի նման հետա մտնում ու խցանվումա շշի մեջ:

Եզակիներից բացի, մնացած մեծամասնությունը չուզեցավ իրանց հարց տան, թե էդ երբա՞ ժողովրդի կարծիքը հաշվի առնվել, մանավանդ Սերժի, մանավանդ՝ ղարաբաղյան կլանի կողմից, կլան, ովքեր իրար քամակ պահելով, հանցավոր, արունոտ ճանապարհով ԶԱՎԹԵՑԻՆ Հայաստանում քաղաքական իշխանությունը ու իրանց հանցավոր իշխանությունը ՈՒԺՈՎ երկարաձգեցին շուրջ 19 տարի: Տասնիննը տարի... Շատ մարդկանց, էդ թվում և իմ համար կյանքի լավագույն տարիները, որոնք մսխվեցին ազգային մասշտաբով մի ինչ որ հանցագործ թայֆի պարազիտար պահանջմունքների բավարարման համար:

ՀՀԿ խմբավորումը օրեր առաջ, անշուշտ Սերժի հրահանգով, խիստ ԴՈԶԱՎՈՐՎԱԾ չափով ձեներ տվեց Նիկոլին, որ խեղկատակության առաջին ու գլխավոր փուլը հասցվի տրամաբանական ավարտին: Թող ո՛չ մեկի մտքով չանցնի, թե իրա փողոցային պայքարի շնորհնա սա: Ի դեպ, ամբոխին փողոց հանելու ՄԵԹՈԴՆԵՐԸ, որի մասին համապատասխան հոդվածումս ասել եմ, նույնպես Սերժի՝ որպես գործող իշխանության շնորհն էր: Սերժը հեռացելա ԿԱՄԱՎՈՐ, սա պետքա մեկընդմիշտ ու ամուր հիշել: Հեռացավ՝ լավ նախապատրաստված սցենարով, այլապես առաջներում էլա լիքը՝ սրանից շատ մարդ դուրս էկել փողոց, բայց ոչ մի բանի էլ չի հասել: Չէր էլ կարա հասներ: Առաջ էլ են կրակել ամբոխի վրա, էս անգամ էլ կկրակեյին, եթե Սերժը կամենար: Թերս, հերթը չէր թողնի որ հասներ կրակելուն: Թե ոնց՝ ասել եմ: Սերժը էս ամեն ինչը իրա հեռանալու համար էր կազմակերպել: Նկատել տամ նաև, որ Սերժը իրա ըսենց կոչված ՝՝դեմոկրատ՝՝ ներկայանալու համար նման մի բան ակնարկել էր անգամ Սահմանադրությամբ, որդեղ գրվածա, որ բանակը պահպանումա քաղաքական պայքարում չեզոքություն: Սերժի սցենարի առնվազն կեսից ավելին հնարավոր էր ընթերցել սահմանադրության մեջ: Ինքը իրա էս տեսակ, էս մեթոդով իշխանափոխությունը պլանավորել էր, թերևս՝ 2014 թվականից; Էս տեսակ մտածողության համար նորից տրամաբանական հիմքեր կան:

Սերժը լրջորեն կարար մտածեր իշխանափոխության մասին մենակ Սահմանադրության փոփոխություններից հետո: Էն սահմանադրության, որը ծածկումա իրա ու Ռոբի՝ որպես հանցագործների արունոտ թիկունքը: Ովքեր որ կարդացել են իմ նախորդ՝ ՝՝ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱՐՆՈՏ ՀԵՏՈՒՅՔՆԵՐ՝ հոդվածը, արդեն գիդեն, թե ինչի մասինա խոսքը: Խոսքը էն մասինա, որ նախագահը իր լիազորությունների ժամկետում ու ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏԱՊՆԴՎԵԼ և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՑ ԲԽՈՂ գործողությունների համար:

Սերժը իրա հիրավի սատանայական - դիվային Սահմանադրությունը հանրաքվե կոչվածով կեղծիքներով ընդունել տվեց 2015 թվականի դեկտեմբերի 6 - ին: Բայց մինչև ընդունել տալը ահագին պրոցեսա պետք: Բուն Սահմանադրությամբ սահմանվածա, որ էդ հանդիսանումա երկրի մայր օրենքը ու մնացած բոլոր օրենքները պետքա համապատասխանեն ու չհակասեն Սահմանադրությանը: Էդ մեծ պրոցես ու ահագին ժամանակա պահանջում: Առնվազն գոնե մի տարի դրա համար պետքա, որ աշխատեն ու՝ աշխատեցին:

Սահմանադրության ընդունումից հետո շուրջ 8 ամիս անց՝ 2016 թվականի հուլիսին, տեղիյա ունենում ըսենց կոչված ՝՝ՍԱՍՆԱ ԾՌԵՐ՝՝օպերացիան, ինչը նորից Սերժի ձեռի գորձն էր, Վարուժան Ավետիսյանի պրակտիկ ղեկավարության ներքո: Վարուժը, ոնց որ Նիկոլըը, Սերժի մարդն էր: Էդ օրերին, եթե հիշում եք, Նիկոլը փողոցներում էր ու իրա գործողությունները նման չէին էսօրվա գործողություններին: Ինքը ընդեղ էր բաց թողնվել Սերժի կողմից զուտ ինչ որ քանակի ամբոխ հավաքելու համար ու ոչ ավելին: Էդ պատճառով էլ Նիկոլը իրա խոսքում ու գործողություններում ըտենց կաշկանդված էր. ուզած փողոցը չէր կարա փագել տար: Նիկոլը նման հրաման կամ հրահանգ Սերժից չուներ:

Պատճառը հետևյալնումնա: Էդ ժամանակ Սերժը Նիկոլին թեև տեսադաշտում պահում էր, բայց լիարժեք նրա վրա դրույք չէր արել: Նիկոլը Սերժին ընդամենը պետք էր փողոցում ամբոխ տանել բերելու համար: Լրատվամիջոցներն էլ աչքի ընգան ըտեղ մեծ ակտիվությամբ: Սերժի փեսեն հայտնի մեդիամագնատա, ընենց որ, ձեռի մի շարժումով լրագրողական նախիր ուղարկելը ու ամբոխ դուրս հանելը փողոց՝ մեկից մեկ բան էր Սերժի համար: Մյուս կողմից էլ Սերժի մոտ սպասումային վիճակ էր: Սերժը նման դեմարշի գնաց ռուսների դեմ ու քանի դեռ ՊՊԾ գնդի ՝՝գրավման՝՝ դեպքերին ընթացիկ տեղի էին ունենում գաղտնի բանակցությունները ռուսական կողմի հետ, ինքը պահպանեց իրա հերթական ՝՝առեղծվածային՝՝ եռօրյա լռությունը: Դրանից հետո, երբ արդեն էդ բանակցություններում մի ինչ որ բան կարացավ պլոկել ռուսներից, հայտարարեց, որ իրա դեմ խաղ չկա, էն էլ՝ նման մեթոդներով ու որ ծռերը պտի վերջ դնեն ՝՝իրանց՝՝ շանտաժին: Եթե հիշում եք, էդ օրերին լայնորեն քննարկվում էր հանրային ու լրատվական մակարդակներով ռուսական կողմից Ադդրբեջանին ու Հայաստանին մատակարարվող զենքի ծավալների Հայաստանի համար բացասական համամասնության հարցը: Ռուսական կողմից արձագանքը չուշացավ ու մենք լսեցինք, որ Ռուսաստանը ահագին զենքա մատակարարել Հայաստանին: Իսկ Սասնա ծռեր օպերացիան Սերժի ազդանշանով չերեզ Վարուժին զանգ հայտարարվեց ավարտված: Էս ամենի մասին ես մանրամասն ներկայացրել եմ առնվազն մի տասնհինգ հոդվածի շրջանակներում:

Դրան Սերժը հասավ բացառապես հակառուսական շանտաժով, քանի որ Վարուժան Ավետիսյանը ներկայացնում էր ընդդիմադիր արևմտական թևը, ինչը ռուսների շահերից չէր բխում: էդ պատճառով էլ Սերժը հասավ ընդամենը իրա տակտիկական, բայց ոչ եբեք՝ ստրատեգիական նպատակին:

Եթե էս օրերին Նիկոլի թիկունքում կանգնած չլնեյին իշխանական ռեսուրսները, Նիկոլը հազիվ էրկու հազարանոց միտինգ հավաքեր Երևանի փողոցներում: Էդ մասին նորից ասել եմ իմ ՝՝ՈՒ ՀԵՆՑ՝ ԹՈՂՏՎՈՒԹՅՈՒՆ՝՝ վերնագիրը կրող հոդվածում:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     12.05.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1169 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ