Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ԻՆՉՊԵՍ ՊԻՆԴ ԲՌՆԵԼ ՆԻԿՈԼԻ ՁՎԵՐԻՑ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
00:08, շաբաթ, 12 մայիսի, 2018 թ.
ԻՆՉՊԵՍ ՊԻՆԴ ԲՌՆԵԼ ՆԻԿՈԼԻ ՁՎԵՐԻՑ

Այ թե ոնց, ըսե՛նց: Ցավոտ չի լինի, եթե կտրուկ շարժումներ Նիկոլը չանի: Հետո սա մաքուր դիվային քաղաքականությունա, որդեղից կուզի՝ կբռնվի, ինչքան կուզի, էնքան՝ կխփի: Մի խոսքով, սաղ իրա՝ Սեռժի ձեռնա, էդ թվում և՝ Նիկոլի ձվերը:

Ռազմագիտության մեջ գոյություն ունի արյերգարդ հասկացությունը: Էդ վերջապահ զորքնա, որը կանգնումա էնքան ժամանակ հակառակորդի հարվածների տակ, մինչև որ գլխավոր ուժերը անվտանգ ու հնարավորինս ապահով՝ առանց մարտի մեջ մտնելու կհեռանան մարտի դաշտից: Արյերգարդը դրանով մարտի դաշտում կատարումա եզակի ու կարևոր ֆունկցիա: Նման տեսակ վերջապահ զորքի ֆունկցիան էսօր ու հենց հիմա Սերժի համար հլը շարունակումա կատարել ՀՀԿ մեծամասնություն կազմող խորհրդարանական խմբակցությունը: Կանգնածա ռսի ասած՝ на смерть, թիկունքում ունենալով Սեռժի կողմից բեկորայինով լիցքավորած թնդանոթի փողը՝ համապատասխան կոմպրոմատային սպառնալիքներով դեռևս ԱԱԾ - ում կազմված թղթապանակը:

Սերժի, թեև չար, բայց այնուամենայնիվ, հանճարը, անհնարա բարձր չգնահատել, երբ էս տեսակ քաղաքական բոռշա էփել: Բայց՝ նպատակաուղղված, հստակ տրամաբանված բոռշ: Հիմա, ինչ որ անումա Նիկոլը իմացեք, որ անումա Սերժը, ուղղակի՝ Նիկոլի ձեռներով ու միջոցով: Սերժին ընդամենը մի խրտվիլակ էր պետք, որպեսզի.

1. Ճանաչվի իրա՝ Սերժի վաարչապետության օրինականությունը,
     2. ՀՀԿ խմբակցության օրինականությունը խորհրդարանում,
     3. Սերժական Սահմանադրությունը,
     4. ՀՀ Նախագահին, երբ փոխեց ԱԱԾ ու ոստիկանության պետերին, որոնց հաստատմամբ (իսկ հաստատումա համաձայն սերժական Սահմանադրության Նախագահը), ճանաչեց նաև Արմեն Սարգսյանին՝ որպես ՀՀ լեգալ նախագահի:
     Ի դեպ, ուժային մի ծառայության ներկայացուցիչ՝ Վիգեն Սարգսյանբ էլ հեռացավ ՊՆ - ից, որին փոխարինեց մաքուր գեբբիստ, նախկինում ՊՆ տեղակալ աշխատող Դ. Տոնոյանը:

Այնինչ, մինչև էդ Նիկոլը հայտարարում էր, որ պետքա Ազգային Ժողովը ձևավորված լինի Օրինական ճանապարհով, առանց ճնշումների, փողի և այլնի, օրենքի մեջ: Բա եթե չես ճանաչում Ազգային Ժողով կոչվածի օրինականությունը, էդ ո՞նց ես հաշվի նստում իրա հետ, ճանաչում քվեարկության արդյունքները քո վարչապետության օգտին կամ՝ դեմ...

Ու հետո, եթե մեկը հեղափոխականա իրան երևակայում, ընդ որում՝ առանց որևէ հեղափոխական տեսության ու ծրագրի ու չի ճանաչում ինչ որ բանի օրինականությունը, ապա չի՛ գնում որևէ քաղաքական պրոցեսի մի ուժի կամ ուժերի հետ, այլ փոխարենը կատեգորիկ կերպով պահանջումա անվերապահ կապիտուլյացիա՝ հանձնվել, ցրվել գրողի ծոցը:

Կարելիյա արդեն երդվել Սերժի հանճարով, այլապես, ինքներդ մտածեք, թե էդքան ուղեղ ու ՓՈՐՁ որդե՞ղից Նիկոլին որ կարանար իրա համար ԱԱԾ ու Ոստիկանության պետերի համար կադրերի ընտրեր...

Մտածեք մի քիչ էլի: Մարդ, ով ԱԱԾ շենքի տեղը հազիվ գիդի, իսկ Օսիպյանի հետ շփումը սկսվել ու ավարտվելա փողոցային կապիկությունների մեջ... Նիկոլը ըսկի չգիդի, թե ի՛նչ գույնի տռուսիկա հագել էսօր իրա կնիկը, նա ո՞նց կարա ինչ որ մեկին նման պատասխանատու պաշտոնում նշանակի... Չի՛ ըլնում նման բան: Նման տեսակ պատասխանատու պաշտոնին նշանակելու համար պետքա գործից հասկացող մարդ ըլնի: Սերժից լավ և ո՛չ մեկը նման գործից գլուխ չի հանի: Սերժը նման փորձ ունի ու էդ մասին անգամ կարիք չկա մանրամասնել: Ուժային ծառայությունները, էդ ծառայությունների ներքին ամբողջ խոհանոցը հիերարխիկ մակարդակով գիդի լավագույնս Սերժը:

Իմ համար հասկանալիյա նաև սա. Սերժը իրա մարդկանցով հեռանումա նաև էս կառուցներից: Հեռացնումա իրա մարդկանց Նիկոլի ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ:

Հանրապետական խմբավորման արյերգարդի՝ վերջապահ զորքի մեջ, մտնում էին նաև էս ուժային կառույցները ներկայացնող անձիք, ովքեր մեծ դեր են ունեցել իրա թիկունքը պահելու առումով:
     Էվակուացիայի հերթը իրա խորհրդարանական արյերգարդի՝ ՀՀԿ խմբավորմաննա:

Սերժը այդպիսով, ապացուցումա, որ քաղաքականության մեջ իրան հավասարը չունի ու ըտեղ ինքը իրա տարերքումա: Հիրավի, հանճարեղ շախմատիստ:

Սիրել նրան չի կարելի, պետք էլ չի, անիմաստա ու նույնիսկ՝ շանորդիությունա: Ինքը կարա իրա հանդեպ սերը վայելի բացառապես իրա նեղ ընտանեկան շրջապատում, բայց ոչ երբեք՝ հասարակության լայն զանգվածների մեջ: Ինքը հասարակության լայն զանգվածների՝ ամբոխի համար, արդեն մի սիրված խրտվիլակ մատակարարելա՝ Նիկոլին: Այ հենց էդ խրտվիլակին էլ սիրումա էսօր ու հենց հիմա հայ ամբոխը: Սա քաղաքագիտության տեսնակյունից նորմալ բանա:

Բայց ազնիվ խոսք, հեռանալու նման ձևը իրա կազմած հանճարեղ սցենարի արդյունքնա ու դրա սատանայական պարզությամբ կարելիյա մենակ հիանալ:


    


     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     11.05.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
| | |
1682 | 0 | 1
Facebook
Մամուլի խոսնակ