Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Ամբողջ ճշմարդությունը այն մասին, թե ինչու՞ է Վիգեն Սարգսյանն ասել, որ Մանուել Մանուկյանը չի մասնակցել քառօրյա պատերազմին։

17:49, ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ.
Ամբողջ ճշմարդությունը այն մասին, թե ինչու՞ է Վիգեն Սարգսյանն ասել, որ Մանուել Մանուկյանը չի մասնակցել քառօրյա պատերազմին։

Ամբողջ ճշմարդությունը այն մասին, թե ինչու՞ է Վիգեն Սարգսյանն ասել, որ Մանուել Մանուկյանը չի մասնակցել քառօրյա պատերազմին։

Մոտ մեկ ամիս առաջ ես հանդիպել եմ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին և արդյունքում համաձայնության էր եկել, որ կօգնի մեր թիմին՝ կհրավիրեն ու միասին կաշխատենք։
     Հանդիպման ժամանակ ես հստակ նշեցի, որ մեզ համար կապ չունի անհատը, մեզ համար կարևորը հայրենիքն է, երկիրն ու երկրի հզորացումը, ով բարի և հայրենանվեր գործ է ուզում անել ազնիվ և արդար հիմքերով` պատրաստ ենք աջակցել ու միանալ այդ գործին: Վիգեն Սարգսյանն ասաց՝ "Դուք պիտի անեք այն, ինչ մենք չենք կարողանում անել":
     Մենք հարգանք պատիվ ունենք ու մեզ ժողովուրդը սեփական գլխի վրա է պահում, ու իրենք դա լավ գիտեն, բայց շփոթել էին ինձ ու չէին մտածում, որ ինձ համար իմ հայրենիքից ժողովրդից կարևոր ոչինչ և ոչ ոք չի կարող լինել։ Ես ոչ ոքի ասածը չեմ անում ու չեմ անի երբեք։Ես կանգնել եմ ժողովրդի կողքին ու եթե իրենց դա դուր չի եկել դա ինձ չի հետաքրքրում ու ընդհանրապես, ոչ մի անհատ չի կարող ինձ մոտ ավելի կարևոր լինել, քան ազգս ու հայրենիքս: Անկախ նրանից՝ նախարար լինի, նախագահ լինի, կամ ով ուզում է լինի՝ ես ազնիվ և արդար մարդկանց եմ նախընտրում իսկ Վիգեն Սարգսյանը լինելով ՊՆ նախարար՝ ուղղակի ավելի է սրել իրավիճակը։ Դրա ապացույցն, իր ասածի ընթացքում, մարդկանց գրած մեկնաբանություներն են:
     Քառօրյաին ես միայնակ չե՛մ մասնակցել, ինձ հետ մարտական ընկերներ են եղել ու դա ստել անհնար է: Գոնե տրամաբանությանը մոտ պիտի խոսել։ Եթե միայն ասած լիներ, որ քառօրյային չի մասնակցել, ՊՆ֊ի լեզվով կարող է ճիշտ լիներ, որովհետև իրենք մեր գրքույկներում չգրեցին քառօրյայի մասնակից բայց ժողովուրդը թքած ունի իրենց գրել կամ չգրելու վրա: Տղաների 90%-ի զին. գրքույկում չեն գրել և եթե մենք մարտական դիրք չենք հանձնել զոհեր չենք տվել դա չի՛ նշանակում որ քառօրյայի մասնակից, չենք։ Բայց երբ ասաց, որ ես այդ օրերին մարտական դիրքերում չեմ եղել՝ դրա համար պաճառաբանություն չի կարողանալու գտնել: Ակնհայտ է, որ Վիգեն Սարգսյանը դա ասել է քանի որ ես կանգնել եմ ժողովրդի կողքին և օգնել ժողովրդին ու իմ հայրենակիցները իրեն պատասխան տվեցին ու դեռ կտան։
     Ու երբ ՊՆ նախարարը ստում է՝ դա վտանգավոր է ամբողջ ազգի համար։ Ես եղել եմ առաջին վայրկյանից դիրքերում ու մնացել եմ այնտեղ մինչև պատերազմի ավարտը: Եղել եմ և՛ դիրքի ավագ, և՛ դասակի հրամանատարի պաշտոնակատար ու դասակի հրամանատարի գործն էլ ինքս եմ արել։ Ես իմ Մամլո ասուլիսում ավելի մանրամասն ու հստակ կանդրադառնամ այս հարցերին։
     Հարգանքներով Մանուել Մանուկյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
7771 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ