Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աբովյան համայնքի 3-րդ միկրոշրջանում բացվեց հերթական խաղահրապարակը

14:35, ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ.
Աբովյան համայնքի 3-րդ միկրոշրջանում բացվեց հերթական խաղահրապարակը

Նախօրեին Աբովյան համայնքի 3-րդ միկրոշրջանում բացվեց հերթական խաղահրապարակը։
     Բացման արարողությանը ներկա գտնվեց նաև Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը։
     Ողջունելով համայնքային հերթական բարեկարգումը՝ Վահագն Գևորգյանը նախ արձանագրեց, որ այս ձեռքբերումը իրականություն է դարձել բնակիչների ու համայնքային ղեկավարության սերտ գործակցության շնորհիվ։
     Ըստ նրա, բնակիչները իրենց իսկ ակտիվությամբ ապահովել են բակային այդ հատվածի անձեռնմխելիությունն ու ժամանակին կանխել են տեղում շինությունների կառուցման մտահղացումները։
     Բնակիչների վերաբերմունքը սեփական համայնքին, ցուցաբերած սրտացավությունն ու նախաձեռնողականությունը Վ. Գևորգյանը համարեց մասնակցային կառավարման լավագույն օրինակներից մեկը։
     Նա համոզմունք հայտնեց, որ նման համագործակցության միջոցով Աբովյանի մյուս թաղամասերում առաջիկայում նույնպես հնարավոր կլինի շարունակաբար բարեկարգել մեր քաղաքը։
     Բակի բացմանը ներկա էին հարակից շենքերի բնակիչներն իրենց փոքրիկների հետ, որոնց համար իրադարձությունն իրական տոն էր։ Նրանք այսուհետ լավագույնս հնարավորություն կունենան խաղալու բարեկարգ բակում, լիաթոք զվարճանալ ու վայելել ամառային արձակուրդները։

Արարողությունը զուգորդվեց երաժշտական ու պարային համարներով, համընդհանուր ոգևորության մթնոլորտում։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3400 | 0 | 0
Facebook