Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդու մասին նշանավորների ասույթներ

20:53, հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ.
Մարդու մասին նշանավորների ասույթներ

Կան այն աստիճան ժլատ մարդիկ, որոնց կենսակերպին նայելիս` կթվա, թե նրանք պատրաստվում են հավերժ ապրել, կան նաև այն աստիճան մսխողներ, որոնց կենսակերպը կարծես ասում է, թե նրանք պատրաստվում են հենց վաղը մեռնել:

Արիստոտել

Անուսում մարդիկ ամբոխին ավելի արժանահավատ են թվում, քան ուսյալները:

Արիստոտել

Պատվախնդիր մարդիկ պատվախնդրությունից զուրկ մարդկանցից նախանձոտ են: Նախանձոտ են նաև փոքրոգիները, որովհետև նրանց աչքին ամեն ինչ մեծ է երևում:

Արիստոտել

Խելացի մարդիկ նման են բուրավետ ծաղիկների. մեկը հաճելի է, բայց դրանց փունջը գլխացավ է հարուցում:

Բերթոլդ Աուերբախ

Կան մարդիկ, որոնք զրոյի են նման. անհրաժեշտ է, որ նրանցից առաջ թվեր լինեն:

Օնորե դը Բալզակ

Կան մարդիկ, որոնց ձեռքում նույնիսկ սովորական փայտիկը ավելի վտանգավոր է, քան մեկ ուրիշի ձեռքին՝ սուսերը:

Վիսարիոն Բելինսկի

Սեփականատեր քաղքենիները դրական անձնավորություններ են: Նրանց սիրելի կանոնն է. «Ամեն ոք՝ իր համար»: Նրանք ուզում են քաղաքացիական օրենքի համաձայն իրավացի լինել ու չեն ուզում լսել մարդկային ու բարոյական օրենքների մասին:

Վիսարիոն Բելինսկի

Խելացիներն ավելի շատ են օգուտ քաղում հիմարներից, քան՝ հիմարները խելացիներից: Առաջինները ջանում են չկրկնել երկրորդների սխալները, իսկ երկրորդները չեն ընդօրինակում առաջինների բարի օրինակը:

Կատոն Կրտսեր

Մարդիկ հաճախ բարի գործ են անում լոկ այն բանի համար, որպեսզի անպատիժ կերպով չարիք գործելու հնարավորություն ձեռք բերեն:

Լարոշֆուկո

Մարդիկ կյանքում երբեք չէին իմանա, թե ինչ է հաճույքը, եթե երբեմն իրենք իրենց չշողոքորթեին:

Լարոշֆուկո

Մարդիկ գովել չեն սիրում և երբեք անշահախնդրորեն չեն գովում: Գովեստը դա քողարկված շողոքորթություն է, որն հաճելի է և' նրան, ում գովում են, և' նրան, ով գովում է: Մեկն այն ընդունում է որպես պատշաճի մատուցում իր արժանիքներին, իսկ մյուսն էլ այն հրամցնում է որպես իր խորաթափանցության ու արդարամտության վկայություն:

Լարոշֆուկո


     Բնավորությամբ թույլ մարդիկ անկեղծ լինել չեն կարող:

Լարոշֆուկո


     Երբեք ժամանակ չունեցող մարդիկ սովորաբար անբաններ են:

Գերորգ Լիխտենբերգ

Մարդիկ այնքան պարզամիտ են ու այնքան են կլանված առօրյա կարիքներով, որ նրանց խաբողը միշտ կգտնի այն մարդուն, որը թույլ կտա, որ իրեն հիմարացնեն:

Նիկոլո Մաքիավելի

Միայն սեփական երջանկության մասին մտածողները բացարձակ ոչնչություններ են:

Մարկ Տվեն


     Մարդիկ ոչ մի բանի այնքան չեն հավատում, որքան այն բաներին, որոնց մասին ամենաքիչը գիտեն, և ոչ ոք այնքան վստահությամբ ելույթ չի ունենում, քան տարատեսակ առակներ հորինողները, օրինակ` ալքիմիկոսները, աստղաբաշխները, գուշակները…

Մոնտեն

Մարդիկ շատ զգայուն են այն բանին, թե ինչպես են իրենց վերաբերվում. աննշան քննադատությունն իսկ նրանց վիրավորում է, հատկապես այն դեպքում, երբ քննադատությունը դիպչում է նրանց հիվանդ տեղին:

Անդրե Մորուա

Մարդիկ այնքան են սիրում, երբ ուրիշներն իրենց մասին են խոսում, որ նույնիսկ իրենց թերությունների մասին դատողություները նրանց հաճախ հիացմունք են պատճառում:

Անդրե Մորուա


     Դեպի երկինք տանող ճանապարհը մարդիկ փնտրում են այն պարզ պատճառով, որ նրանք երկրի վրա շեղվել են ճանապարհից:

Գեորգի Պլեխանով


     Գործելու վճռականությամբ համակաված մարդիկ սովորաբար հաջողության են հասնում, և, ընդհակառակը, այն մարդիկ որոնք շարունակ ծանրութեթև են անում ու հապաղում են, հազվադեպ են հաջողում:

Պլուտարքոս

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
17164 | 0 | 0
Facebook