Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Աբովյան իմ պարի քաղաք» խորագիրը կրող օրը երեկ ավարտվեց Աբովյանի թատրոնում կայացած մեծ-գալա համերգով

20:40, հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ.
«Աբովյան իմ պարի քաղաք» խորագիրը կրող օրը երեկ ավարտվեց Աբովյանի թատրոնում կայացած մեծ-գալա համերգով

«Աբովյան իմ պարի քաղաք» խորագիրը կրող օրը երեկ ավարտվեց Աբովյանի թատրոնում կայացած մեծ-գալա համերգով, որին ներկա գտնվեց համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը:

Նախ շնորհավորելով Հաղթանակի ու խաղաղության տոնի առթիվ՝ Վահագն Գևորգյանը ընդգծեց տոնի խորհուրդն ու կարևորությունը հասարակության համար: Նա միաժամանակ արձանագրեց, որ հաղթանակի տոնը թերևս լավագույնս նշվեց համայնքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքն ամբողջությամբ ողջ օրը շնչում էր պարային միջոցառումներով, պարուսուցումներով:
     Համայնքի ղեկավարը շեշտեց, որ տոնական տրամադրությամբ էր պատված ամբողջ քաղաքը, և բնակիչների արձագանքներն իսկ խիստ դրական են ու ոգևորիչ: Վահագն Գևորգյանը խոսեց նաև պարի նշանակության մասին՝ որպես երիտասարդությանն ու հասարակությանը կրթող մշակութային երևույթի: Նա շնորհավորեց ներկաներին՝ օրը լիակատար տոնի վերածելու առթիվ՝ համոզված, որ նախաձեռնությունը կլինի շարունակական:
     Հավելենք, որ փառատոնի ամփոփիչ գալա համերգին մասնակցեցին ավելի քան 20 պարային խմբեր, որոնք իրենց կատարումներով մեծ հետաքրքրություն ու բերկրանք պատճառեցին հանդիսատեսին: Մեր համայնքում անցկացված այս աննախադեպ միջոցառումը համաքաղաքացիների ուշադրությունը հրավիրեց ազգագրական ու ժողովրդական պարերի նկատմամբ: Փառատոնին մասնակցած բոլոր խմբերը արժանացան խրախուսական մրցանակների ու պատվոգրերի:

Ի դեպ, թատրոնի ֆոյեում պարի փառատոնի թեմատիկայով իրենց աշխատանքները ցուցադրեցին նաև համայնքի Գեղարվեստի դպրոցի սաները, ինչը մեծապես տպավորեց համերգին ներկա հանդիսատեսին:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3973 | 0 | 0
Facebook