Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 27 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Կյանքը բումերանգ է` սեր տվեք, որ սեր ստանաք. Մարիամ Միքայելյան

19:46, հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ.
Կյանքը բումերանգ է` սեր տվեք, որ սեր ստանաք. Մարիամ Միքայելյան


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Զրուցակիցս
ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի Կիրառական քիմիա (սննդի անվտանգություն) բաժնի ուսանողուհի Մարիամ Միքայելյանն է: Մարիամն ակտիվ է նաև ուսանողական կառույցներում:

1.Առավոտը սկսում եմ...

Իմ յուրաքանչյուր առավոտը տարբերվում է նախորդից իր դրական լիցքերով /ժպտում է/
    
    

2.Ի՞նչ ոճի հագուստով չեք ներկայանա երբեք

-Վիկտորիա Սիքրեթսի լողազգեստներով /ծիծաղում է/


    

3.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք

- Սոխ կամ սխտոր պարունակով ուտեստ

4.Ո՞ր հայտնի մարդու հետ սուրճ կխմեիք

-Շարլ Ազնավուրի


    

5.Հայաստանում հնարավոր է…

-Փակել ճանապարհները և խորոված անել /ծիծաղում է/


    

6.Հաճախ ինձ հարկավոր է...

-Ընկերներ, որոնց հետ առանց ընկճվելու կարող եմ խոսել թերություններիս մասին


    

7.Կյանքը ձանձրալի է առանց

-Մայրիկիս խորհուրդների: Դրանք միշտ այնքան ճիշտ են /ժպտում է/


    

8. Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակու՞մ, թե՞ տոմս դեպի մանկություն

-Ապագայից ինչ-որ պահի կանխագուշակում


    

9.Ի՞նչ կանեք, եթե հանդիպեք Ձեր նմանակին

-Կխմդրեմ անհետանալ, քանզի աշխարհը 2 Մարիամների ձեռքը կկործանվի/ծիծաղում է/


    

10.Տուր ինձ ևս մեկ հնարավորություն և, ես

-Կապացուցեմ, որ քո տված հնարավորության կարիքն իրականում չկար և ես սխալ չեմ եղել


    

11.Կսիրահարվեմ նրան, եթե...

-Համաձայնվի ինձ հետ պարել Black Betty փողոցում, կլինի իմ նման արկածախնդիր և ամեն օր առանց տրտնջալու կլսի, թե ինչպես եմ վատ ձայնով երգում /ծիծաղում է/


    

12.Երբեք չեմ ցանկանա ինձ նվիրեն

-Արձանիկ, որի փոշին ամեն օր ստիպված եմ լինելու սրբել


    

13.Տուր ինձ գիրք, թեյ և...

-Մոռացիր գոյությանս մասին


    

14.Հավատում եմ, որ ...

-Կա Աստված, ինչքան էլ շուրջս աթեիստներ լինեն պնդելու եմ որ Աստված կա


    

15.Ի՞նչ կասեիք այս պահին, եթե ողջ աշխարհը լսեր Ձեզ

-Կյանքը բումերանգ է` սեր տվեք, որ սեր ստանաք: Մի վախեցեք և ձեր միջի ողջ սերը սփռեք աշխարհին: Աշխարհը դրա կարիքն իրոք շատ ունի:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1251 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ