Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Նիկոլ անվան ստուգաբանությունը

21:35, չորեքշաբթի, 09 մայիսի, 2018 թ.
Նիկոլ անվան ստուգաբանությունը

Քչերը գիտեն, որ Նիկոլ անունը, որ կրճատ տարբերակն է ռուսերեն Նիկոլայ բառից, ծագում է հունարեն Նիկողոս, իսկ վերջինս էլ` Նիկողայոս բառերից (լ-ղ տառադարձությամբ):

Հունարենում Νίκη (նիկե) բառը թարգմանվում է 《հաղթանակ》, իսկ λαός (լաոս) բառը թարգմանվում է 《ժողովուրդ》: Ստացվում է, որ Νικόλαος կամ Նիկողայոս (կրճատ` Նիկոլ) անունը պարզապես նշանակում է 《ժողովրդի հաղթանակ》կամ 《հաղթանակած ժողովուրդ》:
     Իսկ Փաշինյան ազգանվան հիմքում ընկած է թուրքերեն Paşa (փաշա) բառը, որը, Օսմանյան Թուրքիայում լինելով քաղաքական և ռազմական բարձրագույն տիտղոս, իր հերթին ծագում է թուրքերեն baş (բաշ) բառից, ինչը թարգմանվում է 《գլուխ》:
     Այսինքն` Նիկոլ Փաշինյանը, համաձայն իր անուն-ազգանվան խորհրդաբանության, առաջնորդեց հայոց համազգային շարժումը և ապահովեց հայ ժողովրդի հաղթանակը` դառնալով այդ հաղթանակած ժողովրդի կառավարության գլուխը` որպես վարչապետ:
     Կեցցե՜ հաղթանակած հայ ժողովուրդը, կեցցե՜ նրա ժողովրդավարական կառավարության վարչապետը, կեցցե՜ն մայիսյան հաղթական տոները ...

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
5889 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ