Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորհրդային քարոզչամեքենան ժողովրդին հավատացրել է, թե 1941 թվականին Կարմիր բանակը գերմանացիներին ավելի արդյունավետ է դիմադրել, քան դաշնակիցները Ֆրանսիայում 1940 թվականին

17:03, ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ.
Խորհրդային քարոզչամեքենան ժողովրդին հավատացրել է, թե 1941 թվականին Կարմիր բանակը գերմանացիներին ավելի արդյունավետ է դիմադրել, քան դաշնակիցները Ֆրանսիայում 1940 թվականին

Իսկ իրականությունը հետևյալն է:

Արևմտյան ռազմաճակատում մղած պատերազմի առաջին երեք շաբաթվա ընթացքում (1940-ի մայիսի 10-ից մայիսի 31-ը) գերմանական ռազմաօդային ուժերը անվերադարձ կորցրել են 978 ինքնաթիռ: Արևելյան ռազմաճակատում մղած պատերազմի առաջին երեք շաբաթում (1941-ի հունիսի 22-ից հուլիսի 12-ը) գերմանական ռազմաօդային ուժերը կորցրել են 473 ինքնաթիռ:

Արևմտյան ռազմաճակատում մղած մարտերի ամբողջ ընթացքում (մայիսի 10-ից հունիսի 24-ը) գերմանացիները կորցրել են 1401 ինքնաթիռ, իսկ Արևելյան ռազմաճակատում 1941 թվականի հունիսի 22-ից օգոստոսի 2-ը նրանք կորցրել են 968 ինքնաթիռ:

Արևմտյան ռազմաճակատում պատերազմի առաջին 14 օրերի ընթացքում գերմանացիների առաջխաղացումը կազմել է 350 կիլոմետր, իսկ Արևմտյան ռազմաճակատում առաջին 10 օրվա ընթացքում նրանց առաջխաղացումը կազմել է 800 կիլոմետր:

Ֆրանսիայում մղած մարտերի ընթացքում (այդ մարտերն առ այսօր շատ ռուս պատմաբաններ անամոթաբար «Հաղթարշավ» են անվանում), գերմանական բանակի կորուստները 2, 5 անգամ ավելի են եղել, քան Արևելյան ռազմաճակատում նրանց կրած կորուստները 1941-ի հուլիսի 6-ի դրությամբ: Եվ սա այն դեպքում, երբ ֆրանսիական ամբողջ բանակն իր թվակազմով, տանկերի, ինքնաթիռների ու դիվիզիաների քանակով ավելի քիչ էր, քան Կարմիր բանակի Առաջին ռազմավարական էշելոնի թվակազմն ու ունեցած տեխնիկայի քանակը: Հավելենք նաև, որ Ֆրանսիայում ընթացող ռազմական գործողություններն ընդգրկում էին ընդամենը Նորմանդիան ու Ֆլանդրիան: Այս երկու երկրամասերում ռազմաճակատի լայնությունն ընդամենը 300 կիլոմետր էր, իսկ խորությունը` 250 կիլոմետր: Սա մոտավորապես հավասար է Լիտվայի տարածքին, իսկ Լիտվան գերմանական զորքերի «Հյուսիս» խմբավորումը գրավեց ընդամենը մեկ շաբաթում:

Արևմտյան ռազմարշավի ընթացում (1940-ի մայիցի 10-ից հունիսի 24-ը) գերմանական զորքերի կորուստների պատկերն հետևյալն է. սպանվածներ` 45 074, վիրավորներ` 110 043, անհետ կորածներ` 18 384:

1941 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գերմանական զորքերն Արևելյան ճակատում գրավել էին Լիտվան, Լատվիան, Բելոռուսիան, Մոլդավիան, Էստոնիան, Ռուսաստանի զգալի մասը, Ուկրաինան, Խորհրդային Միության տարածքի մեջ խորացել էին 850-ից 1200 կիլոմետր` տալով ընդամենը 740 հազար մարդու կորուստ (դրանցից 230 հազարը` սպանված):

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4224 | 0 | 0
Facebook