Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մինաս Մարտիրոսյանի բաց նամակը Նարե Շարմազանովային

01:00, ուրբաթ, 04 մայիսի, 2018 թ.
Մինաս Մարտիրոսյանի բաց նամակը Նարե Շարմազանովային
     ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի դուստր Նարե Շարմազանովան երեկ բաց նամակ էր գրել կապված հեղափոխության հետ: Բաց նամակում Նարե Շարմազանովան ներկայացնում էր հեղափոխության բացասական կողմերը և խոսում էր այս օրերին երկրում տարածված «ատելության մթնոլորտի» մասին: Գրող Մինաս Մարտիրոսյանը պատասխանել է Նարե Շարմազանովայի բաց նամակին:
    
    

«ԵՍ ՔԵԶ ՉԵՄ ԱՏՈՒՄ ՔՈՒՅՐՍ»
     Բաց նամակ Նարե Շարմազանովային

«Նարե, քույրս ես այն նույն փողոց փակող ցուցարարն եմ, այն նույն ցուցարարը, ով մինչև կոկորդը կուշտ է հանրապետական կուսակցության ստեղծած ճահիճից: Գիտե՞ս երբ օրեր առաջ փողոց էի փակում, այդկերպ հույս ունեի նպաստել նոր Հայաստանի ստեղծմանը, Հայաստան որտեղ հայը արժանապատիվ է ապրում, Հայաստան, որտեղ Հայը իր երկրի տերն է և ոչ պարզապես բնակիչ: Իմ ընկերների մեջ նույնպես կան հանրապետական կուսակցության անդամների տղաներ և աղջիկներ և ես նախկինի նման հարգում և սիրում եմ նրանց: Բայց ինձ էլ հասկացիր ես չեմ կարող լռել, իմ տեսակն է այդպիսին: Ես քեզ նույնպես հասկանում եմ, դու չես կարող դուրս գալ քո սեփական հոր դեմ, եթե ես քո իրավիճակում հայտնվեի, ես նույնպես կվարվեի ճիշտ այնպես ինչպես դու ես վարվում: Ծնողներին չեն ուրանում, ոչ հեղափոխությունների ժամանակ, ոչ պատերազմի դաշտում, ծնողներին երբեք չեն ուրանում, և ես հարգում եմ քեզ, սիրում եմ եղբայրական սիրով:
     Հայրդ ինչպես յուրաքանչյուր հայրիկ հոգում է քո մասին, դու չես նկատում, որ քո տարեկիցներից շատերը մեկ կտոր հաց են երազում: Ես 17 տարեկան եմ, գիտե՞ս երկու տարի առաջ մի աղջկա էի սիրահարվել, բայց ես գումար չունեի, որպեսզի նրան պաղպաղակ հյուրասիրեի, թվում է թե պաղպաղակը հասարակ բան է.......Հասկացիր ինձ քույրս, ես քո դեմ ոչինչ չունեմ, ես պայքարում եմ հանուն ավելի լավ Հայաստանի: Ես ատում եմ երկիրը կեղեքողներին, բայց դու ինչ կապ ունես այս ամենի հետ, դու այս ամենի հետ ոչ մի կապ չունես, ես քեզ չեմ ատում քույրս և եթե որևէ մեկը քո մասին վատը խոսի, ես անձամբ կապտակեմ այդ մեկին: Քիթդ բարձր պահիր քույրս, մի տխրիր ամեն բան կարգին է, ոչ մի խելամիտ և ադեկվատ մարդ չի կարող քո հանդեպ վատ տրամադրվել: Ես քո դեմ ոչինչ չունեմ իմ նպատակը ավելի լավ Հայաստանում ապրելն է: »

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
9336 | 0 | 0
Facebook