Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԱՐԱԾԵԼ!!! Հայեր միայն թե իմանաք թե ովքեր են կանգնած Նիկոլ Փաշինյանի թիկունքում

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
22:04, հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ.
ՏԱՐԱԾԵԼ!!! Հայեր միայն թե իմանաք թե ովքեր են կանգնած Նիկոլ Փաշինյանի թիկունքում

Ասում ենԳռզոն (նույն ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը) , Գագիկ Խաչատրյանը ևՀովիկ Աբրահամյանը վառված Սերժից, «Քավոր» են կանգնել Նիկոլին:
    
     https://vktarget.ru/?ref=2173652
    
    
    
     http://surfearner.pw/1114899
    
    

Հուսով եմ՝ հասկանում եք չէ ինչի մասին է խոսքը. Էս 3-ն էլ լքված Սերժից ու վառված ամեն վայրկյան Նիկոլի կողքն են եղել: Նրանք 3-ն էլ այլևս քաղաքական գործիչ չեն, գաղափարախոսության կրող չեն, հանրային առաջնորդ չեն, բայց արի ու տես, որ Նիկոլը հաշվի է նստում նրանց հետ: Իսկ սա կարող է նշանակել միայն մի բան. հայաստանյան նոր իրականության մեջ եղանակ են թելադրում նրանք, ովքեր մեծ ֆինանսական կարողություններ են տնօրինում: Քաղաքականությունն այլևս ոչ մի առնչություն չունի ո´չ գաղափարի, ո´չ համոզմունքի, ո´չ հայացքների և ո´չ էլ սկզբունքների հետ: Այդ իսկ պատճառով էլ գլխավոր դերերն այսօր ստանձնել են միայն նրանք, ովքեր տնօրինում են նորին գերազանցություն փողին:
     http://surfearner.org/1114899
    

Եկեք կարճ հիշենք, թե ոնց արանքից հանեցին Գռզոյին. Գործարար Խաչատուր Սուքիասյանի որոշումը` չմասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին, թե´ անսպասելի էր, թե´ զանազան ենթադրությունների տեղիք տվող: Չցանկացա՞վ, թե՞ թույլ չտվեցին. այս հարցերը մինչ օրս դեռ հստակ պատասխան չունեն, փոխարենը Սուքիասյանն է նոր անակնկալ մատուցել` հիմա էլ խոսելով Նիկոլի բերանով:

Գագիկին ու Հովիկին էլ պաշտոնաթող արեց Սերժը, խոստանալով, որ մի օր նորից կհանի ջրի երես, բայց մինչ օրս նրանք ետին պլանից են աշխատում, այն էլ ի պաշտպանություն Փաշինյանի: Բացի դրանից, բարձրաձայնվեցին նաև, որ վերջիններս փոշիացրել են միլիոնավոր դոլարներ, ապա միանգամայն տրամաբանական է հարցը, թե ի՞նչ պատիժ է սպասվում պետական միջոցների հետ հանցավոր ձևով վարվող մարդկանց: Ուստի, նրանք որոշեցին և կանգնեցին Նիկոլի կողքին, բայց իհարկե լուռ, որ հանկարծ շեֆը գլխի չընկնի:

Ուշագրավ մի դիտարկում անենք, եթե ներկայիս վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել, ապա վերոնշյալ անձիք ակամայից դուրս կմղվենք իշխանության ետին պլանից և չեն խառնվի կառավարման համակարգին: Չմոռանանք, որ 2016-ին վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, Կարեն Կարապետյանն առաջին հայացքից մի քանի ոչ ստանդարտ քայլ կատարեց: Նախ՝ Կառավարությունից հեռացրեց օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչ և փաստացի գործադիր իշխանությունն ուզուրպացրած մի քանի առանցքային ֆիգուրների: Ստվերային տնտեսության դեմ «պատերազմ» հայտարարեց, շրջանառության մեջ դրեց ապօրինի հարստացման դեմ պայքարին ուղղված նոր օրենսդրական փաթեթի նախագիծը՝ փորձելով այն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի գործիք, նախաձեռնեց թե սոցիալապես անապահով շարքային սպառողների և թե գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար բնական գազի սակագնի նվազեցման գործընթացը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
1
23283 | 5 | 1
Facebook