Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հայաստանն ամբողջ աշխարհից առաջ ընկնելու անհրաժեշտություն չունի».

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
21:23, հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ.
«Հայաստանն ամբողջ աշխարհից առաջ ընկնելու անհրաժեշտություն չունի».
     «Հայաստանն ամբողջ աշխարհից առաջ ընկնելու անհրաժեշտություն չունի» .
    
    
     Համացանցը վերահսկելու մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի առաջարկությունը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի բնորոշմամբ, հին խոսակցություն է: «Շատերն են փորձում վերահսկողություն սահմանել, մի կողմից ակնհայտ է, որ համացանցում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք որեւէ աղերս չունեն բարոյականության, խոսքի ազատության հետ, ու հազար ու մի չարաշահումներ են տեղի ունենում, մյուս կողմից առայժմ զարգացած ժողովրդավարական երկրներում էլ լուծումները վերջնական տեղ չեն գտել, դեռեւս փնտրտուքի մեջ են, կարծում եմ, որ այս պարագայում Հայաստանն ամբողջ աշխարհից առաջ ընկնելու անհրաժեշտություն չունի, մանավանդ որ լուծումներն էլ ակնհայտ չեն», - Aravot.am-ին ասաց պարոն Մելիքյանը: Ըստ նրա՝ կանոնակարգում մտցնելու վերաբերյալ բոլոր նախորդ փորձերն ավելի շատ կարող էին վնաս տալ, քան թե՝ օգուտ, որովհետեւ. «Այդ սահմանափակումները լուրջ սպառնալիք էին խոսքի ազատությանը, պետք է շատ զգույշ լինեն, չեմ կարծում, որ այդպիսի առաջարկներով հանդես եկող պատգամավորներն ունեն այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն, որոնք նաեւ միջազգային նորմերին համապատասխան կլինեն»:
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3349 | 0 | 0
Facebook