Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ

Sona Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci
17:13, հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ.
ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ԿԱՐԱՊԻ ԵՐԳԸ

ԿԱՐԴԱԼՈՎ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ՆԱՐԵ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԱՅԻ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՏԵՍՎԱԾ ԿՈՂՄԸ» ՆԱՄԱԿՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼՌԵԼ․ ԿԱՇԽԱՏԵՄ ԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԻՄ ըմբռնումների շրջանակում․ Նախ պատասխանեմ նամակի իրական հեղինակին․ Էդվարդ Շարմազանովին․․․Ա՛յ մանկամիտ․ միայն քո փափկասուն, ճոխ կյանք վարող, ոչ մի նեղություն չքաշած երեխա՞ն ասելիք ունի, , , Եթե հենց հիմա մրցույթ հայտարարվի այս նամակին ի պատասխան նամակ գրելու, փողոց դուրս եկած երեխաները կհեղեղեն սոցցանցերը, թե այս օրերին ինչ զրկանքների, ինչերի միջով են անցնում․ արևների տակ, սոված, ծարավ ինչ համառությամբ, ինչ հույս ու հավատով են կանգնել Նիկոլի կողքին, որ ձեր տեսակից մաքրեն երկիրը, այսօր այդ երեխաներն են Նիկոլին պայքարելու ուժ տալիս, հավատ ներշնչում, որ պայքարի, որ չհոգնի, որ պայքարը տրամաբանական հաղթանակն ավարտին հասցնեն և իրենց բաժին քարն են դնում այդ ճանապարհին, որ սերունդների համար կերտեն ազատ անկախ Հայաստան․ պայքարում են, սրտներում ունենալով լուսավոր Հայաստանում ապրելու, արարելու տեսլականը․․․նրանք պայքարում են նաև, որ քո նամակագիր աղջնակը՝ Նարեն նույնպես ապրի այդ Հայաստանում, ոչ թե մաֆիայի, կեղծիքների, թալանի, ու քո նման ծախվածների Հայաստանում, որտեղ ունեք մի գաղափարախոսություն․ ինչքան կարող եք երկար պահել աթոռը, որ տզրուկների նման սնվեք ժողովրդի արյունով ու ձեր ճամփին հանդիպած ամեն բարոյականի ու ազնիվի տրորելով, քայլեք նրանց վրայից ու ձեր Նարեներին ապահովեք անհոգ ու երջանիկ կյանք․ հենց այդ է պատճառը, որ ինչպես ձեզ, այնպես էլ ձեր Նարեին այս հեղափոխությունն անընդունելի և չի ընկալվում, քանզի դուք ապրում եք ձեր թալանած ապահով Հայաստանում․․․
     ԱՆՑՆԵՆՔ ԱՌԱՋ․ նախ, այս նամակը կարդացողն անմիջապես կզգա, Նարեն ինչքան էլ զարգացած երեխա լինի, հնարավոր չէ, որ այսօրվա իրավիճակին նման գնահատական տա և վերլուծություն կատարի, քանզի ապրել է քո հարկի տակ, որտեղ ցոփ կյանքը, սուտն ու կեղծիքն է թագավորում, ձեր երեխային այդ հացով եք սնել, նա կուշտ փորով որտեղի՞ց իմանա, որ սոված մարդ կա, դա անգամ դուք չեք իմանում, թե ժողովուրդն ինչու՞ է փողոց դուրս եկել․․Ձեր ողորմածիկ Սերժ հայրիկի պես, որը ձեզ ստերով կերակրեց, անգամ այստեղ եք ստում․ դուք էլ նրա աճեցրած ճտերից եք․ կարդում եմ ու զգում նամակի իրական հեղինակի՝ ձեր շունչը, տրամաբանելու, քծներու, իրավիճակը խեղաթյուրելու, հանդուրժողականություն քարոզելու քողի տակ՝ չհանդուրժելու, էմոցիոներին տրվելու ձեր հատուկ ոճը, նույն դատողությունը․ հատկապես նամակի վերջում «Սովորեցրեք մեծերին ու փոքրերին, որ կարելի է չդավաճանել սեփական գաղափարներին, եթե անգամ կողքիններն ասեն, որ սխալվում է: Սովորեցրեք, որպեսզի նրանք չտրվեն վարակիչ ալիքին, եթե ունեն իրենց ճշմարտությունը: » և աղջկա՝ Նարեի անվան տակ գրած նամակում այս տողերն հաստատում են, մամուլում այսօր տարածված թարմ լուրը․ որ Շարմազանովը չի դավաճանի սեփական գաղափարներին և ինքը կրկին դեմ է քվեարկելու Նիկոլին, , , ուզում է ասել, որ մինչև վերջ հավատարիմ շնիկի նման ծառայելու է Սերժին․․․Շարմազանով, եթե ասելիք ունեիք, ինչու՞ էիք թաքնվում աղջկադ թիկունքին, օգտագործում եք երեխայիդ, թույնդ Նիկոլին փոխանցելու համա՞ր․․․ Ա՛յ ծախված տականք, դեռ ասելի՞ք ունեք․ պատասխանատվությունի՞ց եք փախնում, քանզի տարիներ շարունակ ազգի դավաճան Սերժին եք ծառայել, թիկունք կանգնել ու երկրի այս վիճակի համար Սերժի ազգադավ քայլերը դուք, հե՛նց դուք եք կոծկել ու ձեր ըմբռնումների, հարմարավետության շրջանակում հրամցրել հանրությանը, ազգային ժողովում բոլորի բերանները փակել, , , սողացող տականք, , , այնպես չի որ դրա դիմաց մեծ հոնորարներ չեք ստացել, , , ԳՈՆԵ ՊԱՊԱՆՁՎԵՔ, ՏՀԱՃ Եք, ԱՆԳԱՄ ՁԵՐ ԱՂՋԿԱՆ ՉԽՆԱՅԵՑԻՔ, ՄԱՂՁԴ ՆԻԿՈԼԻ ՎՐԱ ԹԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ․․․ ԵՐևԻ ԱՅՍ ՆԱՄԱԿԸ ՁԵՐ ԿԱՐԱՊԻ ԵՐԳՆ ԷՐ, ՔԻՉ ՄՆԱՑ, ՁԵՐ ՀՅՈՒՍԱԾ ՍԱՐԴՈՍՏԱՅՆԸ ՇՈՒՏՈՎ ԿՔԱՆԴՎԻ, , ,
     ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՆԻԿՈԼԻՆ, ՆՐԱ ՇՈՒՐՋԸ ՀԱՎԱՔՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ, ԲՈԼՈՐԻՆ, ՈՐ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ՁԵՐ ՏԵՍԱԿԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԴԵՄ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՅԼևՍ ԽԻՅԱՐԸ ԹԱՐՍ ՉԲՈՒՍՆԻ, , ,
    
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ-ԲՐՅՈՒՍԵԼ
     Գրող-հրապարակախոս

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
6588 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ