Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Խորհրդային առասպելներից մեկը. «Ստալինը նախապատրաստվել է Գերմանիայի դեմ պաշտպանական պատերազմի»

19:17, չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ.
Խորհրդային առասպելներից մեկը. «Ստալինը նախապատրաստվել է Գերմանիայի դեմ պաշտպանական պատերազմի»

Իսկ ճշմարտությունը հետևյալն է: Դեռ մինչև «Մոլոտով - Ռիբենտրոպ» տխրահռչակ պայմանագրի կնքումը՝ Ստալինը Կարմիր բանակը նախապատրաստել է Եվրոպայի մի շարք երկրների գրավմանը: Ստալինը նախապատրաստվել է ո՛չ թե պաշտպանական, այլ՝ հարձակողական պատերազմի: Վերոհիշյալ պայմանագրի կնքումից մոտավորապես 1, 5 տարի առաջ, ավելի ճշգրիտ՝ 1938 թվականի փետրվարի 14-ին, Ստալինը «Պրավդա» թերթում գրել է.

«Սոցիալիզմի լիակատար հաղթանակը՝ բուրժուական հարաբերությունների վերականգնումը բացառող երաշխիքների առումով, կարող է միայն միջազգային մաստաբով լինել»: 1941 թվականի մայիսի 15-ին Կարմիր բանակի Գլխավոր քաղվարչության տարածած շրջաբերականում հետևյալն է ասվել.

«Լենինիզմն ուսուցանում է, որ սոցիալիզմի երկիրը, օգտվելով միջազգային բարենպաստ իրավիճակից, պետք է ստանձնի և պարտավոր է ստանձնել հարձակողական ռազմական գործողությունների նախաձեռնությունը կապիտալիստական շրջապատման դեմ՝ սոցիալիզմի ճակատն ընդլայնելու նպատակով»:

1939 թվականի դեկտեմբերի 14-ին ԽՍՀՄ-ը վտարվում է Ազգերի լիգայից Ֆինլանդիայի վրա հարձակվելու համար: Ազգերի լիգայի 40 անդամ-պետություններից ԽՍՀՄ-ին վտարելու բանաձևին կողմ է քվեարկում 28 պետություն, ինը պետույուն ձեռնպահ է մնում, իսկ 3 պետություն, այդ թվում ԽՍՀՄ-ը, չի մասնակցում քվերարկությանը:

Գերմանիայի վրա հարձակմանը նախապատրաստվելուն վերաբերող ստալինյան ծրագրերը մինչև այժմ գաղտնազերծված չեն, բայց դրանք մասամբ արտացոլված են Պաշտպանության ժողկոմի և Կարմիր բանակի Գլխավոր շտաբի՝ Ստալինին հասցեագրված զեկուցագրում: Այն կազմվել է 1940 թվականի օգոստոսի 16-ից ոչ ուշ և կրում է «Արևելքում և Արևմուտքում ԽՍՀՄ զինված ուժերի հիմնական ռազմավարական ծավալումների մասին» վերնագիրը: Խորհրդային Գլխավոր շտաբի այդ ծրագրերը գաղտնազերծվել և հրապարակվել են 1990-ական թվականների կեսերին:

1941 թվականի մայիսի կեսերին ի հայտ է գալիս Գերմանիայի դեմ հնարավոր պատերազմի դեպքում զորքերի ռազմավարական տեղաբաշխման հերթական՝ հինգերորդ ծրագիրը: Պլանին կցված քարտեզին Գլխավոր շտաբի Օպերատիվ կառավարման պետի առաջին տեղակալ Վասիլևսկու ձեռքով գրառված է հարձակման տարին, ամիսն ու օրը՝ «15. 5. 41»:

ԽՍՀՄ-ի վրա գերմանացիների հարձակման ծրագիրը ստորագրվել է 1940 թվականի դեկտեմբերի 18-ին: : Հիտլերն այս ծրագիրն սկսել է կազմել 1940 թվականի հունիսի 28-ից (այդ օրը Կարմիր բանակը ներխուժում է Ռումինիա ու գրավում է Բեսարաբիան ու Հյուսիսային Բուկովինան) հետո: Այս զավթման արդյունքում ԽՍՀՄ-ը ընդհուպ մոտենում է Պլոեշտիին, ռումինական այն քաղաքին, որ մատակարարում էր Գերմանիայաին անհրաժեշտ նավթի գրեթե կեսը: Նավթահանքերը զավթելու համար խորհրդային բանակը պետք է ընդամենը 120 կիլոմետր հաղթահարեր: Հիտլերը հետագայում խոստովանում է, որ եթե 1940 թվականին Ստալինը գրավեր Ռումինիայի այդ նավթաբեր տարածքը, ապա պատերազմում Գերմանիան կպարտվեր 1942-ին:

Գերմանական զինված ուժերի գեներալ-մայոր Մարքսը Խորհրդային Միության վրա հարձակման նախնական նախագծերից մեկին (այն կազմվել է 1940 թվականի օգոստոսի 5-ին) կցված տեղեկանքում գրել է. «Ռուսաստանի կողմից մղվելիք պատերազմը հանգեցնելու է նրան, որ նա միանալու է Գերմանիայի շրջափակմանը: Այս նպատակի իրականացման համար հավանական է, որ Ռուսաստանը ներխուժի Ռումինիա, որպեսզի մեզանից խլի նավթը»:

Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ Խորհրդայի Միության մղելիք պատերազմի ծրագրում (կազմվել է 1941-ի մայիսի 15-ին) Կարմիր բանակի հրամանատարությանը հանձնարարվում էր «…բարենպաստ իրավիճակի դեպքում պատրաստ լինել հարվածել Ռումինիային»:

1941 թվականի հունիսի 22-ին խորհրդային հազարավոր սպաներ ու հրամանատարներ չեն ունեցել ԽՍՀՄ տարածքի պաշտպանության քարտեզներ, մինչդեռ տպագրվել է Գերմանիայի, Լեհաստանի ու Ռումինիայի տարածքների քարտեզներ՝ 550 միլիոն օրինակով: 1939 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Բորիս Շապոշնիկովը ԽՍՀՄ տեղագրական ծառայության պետ Մարկ Կուդրյավցևի աշխատանքային քարտեզի վրա կապույտ մատիտով նշել է այն սահմանային գծերը, որոնց համար պետք է ստեղծվեին տեղագրական քարտեզներ: Խորհրդային զորքերի համար այդ գծերն էին Բեռլինը, Պրահան, Բուդապեշտը և Բուխարեստը: Խորհրդային Միությունը նախապատրաստվել է նվաճողական արշավանքի՝ մինչև Բեռլին:

Ռուս պատմաբան Մ. Մելյուտխովը պարզել է, որ Գերմանիայի դեմ պատերազմի պլանը հաստատվել է 1940 թվականի հոկտեմբերի 14-ին և հետագայում այդ պլանը գրեթե ոչ մի էական փոփոխություն չի կրել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4290 | 0 | 0
Facebook