Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Շախմատիստը

01:27, չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ.
Շախմատիստը
     Մի պահ պատկերացնենք, որ Սերժը անկեղծ էր, երբ ասում էր, որ այլևս չի առաջադրվելու ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնում....Այս վարկածը եղանակ է փոխում...Նա, իբրև հմուտ քաղաքանագետ, որը երբեք իմ մոտ կասկած չի հարուցել, թավշյա հեղափոխություն կոչվող վարագույրի տակ փորձում է անկորուստ նահանջել...անկորուստ պատմության համար, անկորուստ հետագա հետապնդումներից ապահովագրվելու համար...երևի առաջին հերթին յուրայինների հետապնդումներից ապահովագրվելու համար, քանի որ մինչ այս պահը նա է եղել երաշխավորը նրանց ունեցվածքի ապահովության համար...նրանք էին ծնել Սերժին, նրանց հովանավորությամբ էր ՙմարդամեջ՚ եկել, հարստություն դիզել և Սերժն էր պարտավոր իր բոլոր ռեսուրսներով ապահովագրել նրանց...պարզապես մի հանգամանք հաշվի չէին առել, որ կարող է Սերժն ուզենա հեռանալ, այդ դեպքում ինչ անել? Հարցերի հարցը: Ու եկավ այդ պահը...Նա միտինգներով և ցույցերով խնդիրներ լուծելու հաջողված փորձն ուներ, նույնիսկ միջպետական մակարդակովՙհիշենք Սասնա Ծռերի անկազմակերպ շարժումը՚, ինչ էր խանգարում ավելի բարեկիրթ և կազմակերպ շարժում սկսել, որի անվտանգության նախապայմանները ստեղծել էր սահմանադրական բարեփոխումներով, և դրա շղարշի տակ հեռանալ? Այդ դեպքում ինչու Նիկոլը??? Գուցե Նիկոլի մեջ տեսավ այն պոտենցյալը, որը երկիրը կհանի ծանր վիճակից, գուցե Նիկոլն էր այն անցումնային զինվորը, որին զոհ տալով հետագայում պարտիան կհասցնի հաղթական ավարտի...համենայն դեպս ՀՀԿ-ն և տերերը մի շաբաթ թայմաութ վերցրեցին, վերջնականապես պարզելու համար քամին որտեղից է փչում....քամու տարի է....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4945 | 0 | 0
Facebook