Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Դիլիջանի քաղաքապետի «Պանդորայի արկղը»

arsine
Հեղինակ`
arsine
21:31, երկուշաբթի, 30 ապրիլի, 2018 թ.
Դիլիջանի քաղաքապետի «Պանդորայի արկղը»

Եթե մեկ անգամ եղել ես Դիլիջան դրախտավայրում, չես կարող չանդրադառնալ Դիլիջանում օրըստօրե խորացող թշվառությանը:

Դիլիջանցիները այնպիսի ոգևորությամբ են պատմում իրենց երիտասարդ և արդեն 13 տարի անմնացորդ թալանող քաղաքապետի ունեցվածքի մասին, որ կարծես իրենց համար է կուտակել, այլ ոչ թե իրենց ընտանիքների բերանից կտրել:

Զբոսնելով Դիլիջանում շփվում էի պատահական անցորդների հետ, հարց ու փորձ անում առօրյա կյանքից, խնդիրներից և զբաղմունքներից: Մենք գնում ենք Դիլիջանով հիանալու, իսկ նրանք քաղաքի առօրյաի անմիջական մասնակիցներն են ու քաղաքի վիճակի իրական պատկերի իմացողները: Ստորև կփորձեմ հակիրճ ներկայացնել այն ինչ պատմում էին դիլիջանցիները:

Շարքային հարկայինի աշխատակից, հարկայինի պետ ու հետո, պատահաբար, ինչ որ մեկի գործիքը դառնալով, քաղաքապետի աթոռը գլխին ընկած երիտասարդը արագ գործի է դնում մասնագիտական ունակությունները քաղաքի բյուջեն անմնացորդ գրպանելու գործում: 4 տարի գրպանելուց հետո, զգալով անպատժելիության համը, տեսնելով քաղցած ժողովրդի թուլությունը, գնելով մի քանի հարգանք վայելող բիզնեսմենների՝ «խառոշիների», որոշում է այդուհետ չհանձնել այդ աթոռը և վերջնականապես «նոք դաուն անել» «խառոշիների» խաթեր համար կամ 5000 դրամի դիմաց ձայն տվող ժողովրդին: Եվ այդպես 13 տարի: Իսկ վերջին 1 տարում գրպանելով գրանտերն ու նվիրատվությունները և նախանձելով Դիլիջանում հայտնի մի մականունավորի, որոշում է վերջապես տեղափոխվել օրինական դաշտ և դառնալ «ԶԻԲԻԼԻ ԱՐՄԵՆ»: Հանճարեղ գլուխը գործի դնելով ստեղծում է աղբահանությամբ զբաղվող ընկերություն ու ամբողջ բյուջեն սկսում է լվանալ այդ ընկերության հաշիվներով: Խեղճ նվիրյալս զօր ու գիշեր մաքրում-պրտում է քաղաքի փողոցները, բայց դե այնքան կեղտոտ է քաղաքը, որ արդյունքը չի երևում: Իսկ բյուջեն անդադար հոսում ու հոսում է անհայտ ուղղությամբ:

Բայց ասեք, որ իրական հանճար է: Նման «ուղեղներ» և «ազգի զավակներ» ծնվում են հազարամյակը մեկ:

Իսկ վերջում մեջբերում եմ զրուցակից ծերունու խոսքերը. «Այ մարդ, դրա հերը կարգին մարդ էր, տենաս դա ու՞մա քաշել»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
7813 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ