Խոսքս ուղղեմ ազգիս ահեղ՝
Եկեք ապրենք, առանց ահեր:
Մենք մեր համար կուռք չստեղծենք,
Հետո դառնանք բախտ անիծենք...
Ով էլ դառնա երկրիս տերը՝
Չեն լռելու դժգոհները,
Ծեղ ու գերան իրար խառնած՝
Խոսելու են համատարած...
Ուս ուսի տանք, մերժենք դուխով,
Նոր երկրի ենք մենք արժանի,
Մենք մեր ձեռքով այն կարարենք՝
Մենք ենք տերը ՀԱՅԱՍՏԱՆԻ...