Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարսնաքողը

12:02, շաբաթ, 28 ապրիլի, 2018 թ.
Հարսնաքողը
    
    
    

Երբ մտավ վարսավիրանոց, բոլորը զարմացած նայեցին, քանի որ պարզ գրված էր «Տղամարդկանց սրահ»:

Կնոջը վայել նազանքով մոտեցավ, շարժելով ներկաների զարմանքը:

- Բարև՜, - ասաց և ավելացրեց, - Ինչպե՞ս ես:

- Ոչի՜նչ, ապրո՜ւմ եմ:

- Կի՞նդ:

- Ոչի՜նչ շնորհակա՜լ եմ:

- Դո՞ւստրդ: Միայն չասես, թե իմ անունն ես դրել:

- Իմը տղա է, կներե՜ս:

- Աստվա՜ծ իմ, արդեն քանի՜ տարի է անցել, իսկ ես տեղյակ էի քո կյանքի մանրամասներին:

- Այո՜, - պատասխանեց տղամարդը:

- Գիտե՞ս ինչու եմ եկել, դու խոստացել էիր ինձ: Իսկ ես այդպես էլ չունեցա:

- Այսի՞նքն, ի՞նչ:

- Ինչպե՞ս թե ինչ, հարսանեկան սպիտակ զգեստ, սպիտակ քողով, միթե՞ չես հիշում: Ընկերուհուս՝ կնոջդ համար գնեցիր: Ես ո՛չ ոք չունեմ կյանքում, դու գիտես, միայն դո՛ւ ես, ա՜յն էլ…

- Հիշո՜ւմ եմ, բայց քանի տարի՜ է անցել, դու ամուսնանո՞ւմ ես:

- Այո՜, կգնե՞ս ինձ համար, ես կտամ քեզ փող:

- Ինքդ չե՞ս կարող, ես կարո՜ղ եմ, բա՜յց…

- Վա՛տ նշան է, տղամարդը պետք է գնի:

- Ա՜, դե եթե այդպե՜ս է, կգնեմ ինքս, բայց Մոնան չիմանա, լա՞վ:

- Միայն քո՜ղ գնիր, դա ինձ բավական է…


    

Մանր իջնում էր ձյունը կարծես ծածկելով գիշերվա մերկությունը ու շա՜տ էր նմանվում հարսնաքողի՝ ա՜յն հարսնաքողի, որ մեկ ժամ առաջ գնեց իր առաջին սիրո համար:

Այդպես էլ չհասկացավ ինչո՞ւ:

Այդպես անում են միայն կյանքին հրաժեշտ տվող մարդիկ:

Հետո մտածեց, որ Լիզան մի՜շտ էլ տարօրինակն է եղել, իմաստ չունի անհանգստանալ:

Սկսեց մտածել թե ի՞նչ է պատասանելու կնոջը՝ ուշանալու և այսօրվա փողը ծախսելու համար:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3675 | 0 | 0
Facebook