Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ապրիլն ապրեցրեց...

15:02, ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ.
Ապրիլն ապրեցրեց...
     Համադպրոցական միջոցառումը՝ նվիրված Եղեռնի տարելիցին, իր ձևաչափով տարբերվող էր: Մենք ոչ միայն ոգեկոչում էինք՝ «Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց» , այլև փաստում հայի հաստատակամ ոգին և անկոտրում կամքը: Միջոցառման մեջ իր մասն ուներ ապրիլյան քառօրյան: Մարտիրոսված հերոսներին նվիրված հուշատախտակ բացվեց դպրոցում՝ «Հիշում ենք և հպարտանում» խորագրով, որի բացման պատիվը տրվեց ապրիլյան քառօրյայի մասնակից հերոս Համլետ Հակոբյանին: Եվ հուզիչ էր, և ոգևորող... Խրոխտ երգ ու պարով էլ հավաստեցինք, որ մեզ ելնելու սարեր կան դեռ, մեզ ելնելու քարեր կան դեռ, քարեր, սարեր, դարեր կան դեռ...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5296 | 0 | 0
Facebook