Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դրաստամատ Կանայան

21:14, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Դրաստամատ Կանայան


    
     Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8 – րդ դասարանում կազմակերպված հպարտության դասը նվիրված էր Դրաստամատ Կանայանին: Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդի ազգային – ազատագրական պայքարի միասնականության և անպարտ ոգու դրսևորման հիասքանչ օրինակ է աշակերտների հայրենասիրական դաստիարակության գործում:

Ներկայացվեցին պատմական փաստեր ու իրողություններ, որոնք անմիջականորեն կապված էին նվիրյալ հայորդու՝ Դրոյի մաքառումներով լի կենսագրության հետ: Միջոցառումն անցավ երաժշտական ընդմիջումներով և հայրենասիրական երգերով: Հիրավի «Ես ոչ մէկ ժողովրդի հանդեպ ատելություն չունեմ, բայց վայ այն ազգին, որ կը համարձակվի վատություն անել հայ ժողովրդին, լինի թուրք, կամ այլազգի, ես զենք պիտի վերցնեմ նրա դէմ…»: Դրօ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5974 | 0 | 0
Facebook