Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ամռանը մայրաքաղաքը կզարդարեն ավելի քան 1 միլիոն 100 հազար ծաղիկներ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
19:08, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Ամռանը մայրաքաղաքը կզարդարեն ավելի քան 1 միլիոն 100 հազար ծաղիկներ

Մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման լայնածավալ աշխատանքները: Երևանի այգիները, պուրակները, մայթերի հարակից ծաղկային տարածքները զարդարող վարդակակաչներն արդեն ավարտել են աճի շրջանը, և այժմ արդեն ջերմոցային ծաղկասածիլները նախապատրաստվում են մայրաքաղաք տեղափոխվելուն: Մայիսի 10-ից սկսած ավելի քան 1 միլիոն 100 հազար ծաղիկ կտնկվի ինչպես վարդակակաչների տեղերում, այնպես էլ նոր վայրերում: Միաժամանակ մայրաքաղաքում ընթանում են խոտհունձի, ծառերի կրապատման և այլ աշխատանքներ:

Հիշեցնենք, որ այս տարի մայրաքաղաքի ծաղկապատումն իրականացվելու է համաձայն Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումների ձևավորման ծրագրի:
     Նշենք, որ բոլոր աշխատանքները վերահսկվում են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության աշխատակիցների և ոլորտի մասնագետների կողմից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2472 | 0 | 0
Facebook