Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արդարությունը վերջապես կհաղթանակի

17:58, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Արդարությունը վերջապես կհաղթանակի

Վերջապես...
     Թեթևացած շունչ քաշեցի, երբ իմացա, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը հրաժարական է տվել՝ իր խղճի հետ տանելով բազմաթիվ մարդկանց, դպրոցների մանկավարժական կոլեկտիվների համար ընդունած ստոր, անամոթ, անարդար, ոչ մարդկային որոշումներ։ Իր աշխատած սև ու մութ տարիներին քանի-քանի մարդկանց ճակատագրերի հետ է խաղացել, իր կուսակիցների հետ դպրոցները դարձրել դաշնակների մասնավոր բոստան։ Թավշյա հեղափոխությունը սրբեց տարավ այս մարդու բոլոր մեղքերը, որոնք սակայն դրոշմված մնացին մարդկանց սրտերում և հոգիներում։
     Հաշվի առնելով, որ Աբովյան քաղաքի թիվ 4 ավագ դպրոցի տնօրենի ընտրության խախտումների և անօրինական որոշումների մասին իմ ահազանգերը ժամանակին մնացել են անպատասխան, այժմ սկսելու եմ բարձրաձայնել և փաստերով ապացուցել այդ տխրահռչակ նախարարի կատարած անօրինականությունների մասին ։
     Արդարությունը վերջապես կհաղթանակի։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4886 | 0 | 0
Facebook