Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 18 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԴՈՒՔ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՉԵՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ

Sona Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci
05:04, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԴՈՒՔ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՉԵՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ
    
ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՅՍ Ի՞ՆՉ ԱԲՍՈՒՐԴ ՎԻՃԱԿԻ ԱՌԱՋ ՀԱՅՏՆՎԵՑԻՆՔ․ՓԱՍՏՈՐԵՆ ՍԵՐԺԻՆ ԱՎԵԼԻ ՀԵՇՏ ԵՂԱՎ ԱԹՈՌԻՑ ՊՈԿԵԼ, ԲԱՅՑ ԱՐԻ ՏԵՍ, ՈՐ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԳՈՂԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ Է ԽՈՍՈՒՄ․ ԻՐ «ՀԱՎԱՍԱՐ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐՆ» Է ԹԵԼԱԴՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ․․․ Բառախաղերի է դիմում, համառում, աշխատում է խորամանկ խաղ խաղալ, ձևացնել, թե իբր ոչինչ էլ տեղի չի ունեցել, և շարունակում է բնականոն աշխատել․․․ամբողջ ժողովրդի համբերությունն է փորձում․․․պարզ է, ամեն կերպ աշխատում է փրկել խորտակվող նավը, իրեն թվում է, թե իր մշակած պլանով իշխանությունը կկարողանա պահել․ բայց ասեմ․ ՊԱՐՈՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ դուք, այս օրերին ձեր տեղերը շփոթել եք ու ինքներդ վարչապետի թափուր տեղը գրավելով, հաղթող կողմին բանակցությունների հրավերքներ էք անում, խաղի կանոններ թելադրում, բայց մոռանում եք, որ լիազորված չեք բանակցություններ վարելու ՄԱՆԴԱՏՈՎ, քանզի Սերժ Սարգսյանի հրաժարականի պահից ավտոմատ դադարում է նաև ձեր լիազորությունները․․․սա կապիտուլյացիայի ակտ է․ դուք այս պահին բռնազավթած եք պահում իշխանությունը․ Ամեն խոսքին մեր աչքն եք կոխում կեղծիքներով ընդունված սահմանադրությունը։ Կարեն Կարապետյան լավ չեք տիրապետում իրավիճակին․ Անգամ չեք պատկերացնում ինչ բան է հեղափոխության ճանապարհով հասնել իշխանափոխության․․․ Սերժի հրաժարականը դա հեղափոխության հաղթանակն էր, այսինքն՝ բուրգի գագաթի գլխավոր ֆիգուրը չկա, բուրգը փլուզվել է․ ուստի՝ կառավարության բոլոր անդամները պետք է հրաժարական տան․ որպեսզի անցնցում իշխանափոխություն իրականացվի և հաղթող կողմի համար հնարավորության դուռ բացվի ձևավորել ժամանակավոր կառավարություն, նշանակվի խորհրդարանական ընտրություններ ողջամիտ ժամկետում, ձևավորի նոր խորհրդարան և խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի վարչապետին․ նա էլ կձևավորի նոր կառավարության կազմը, , , ՍԱ՛ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ, ՈՐԸ ԿՈՉՎՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ․․․
Հիմա, Կարեն Կարապետյան ինչու՞ եք համառում, ինչի՞ եք ուզում հասնել․․․այս պարզ ճշմարտությունն ինչու՞ չեք ուզում ընդունել, խեղաթյուրում, և ձգձգում եք իշխանափոխության գործընթացը, ժողովրդին օրերով հրապարակում պահելով կաթվածահար եք արել երկրի բնականոն ընթացքը, մեծ վնաս եք հասցնում մեր պետությանը․․․այս պահին դուք ապօրինի բռնազավթել եք իշխանությունը․ ձեր սուպեր վարչապետ Սերժը հրաժարական է տվել, դուք ընդամենը նրա կողմից էիք ընտրված փոխվարչապետ, ուստի՝ Սերժի կողմից ձևավորած կառավարական կազմը բոլոր նախարարներով, փոխվարչապետերով հանդերձ Սերժի հրաժարականի պահից սկսած կորցնել են իրենց պաշտոններն ու դադարեցվել է նրանց լիազորությունները, ուստի՝ այսօր դուք լիազորված չեք իշխանությունը ձեր ձեռքում պահելու, ավելին՝ բանակցություններ վարելու, , Սերժի հրաժարականի պահից իշխանությունը պատկանում է ժողովրդին և նրա լիդեր՝ ՆԻԿՈԼԻՆ․․ ԴՈՒՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՔ ԿՐՈՒՄ տևական ժամանակ ժողովրդին հարկադրաբար փողոցում պահելու, բախումներ հրահրելու, ոստիկաններին կրկին ժողովրդի դեմ հանելու, իշխանությունը զավթելու և դրանից բխող բոլոր հետևանքներրով հանդերձ․․․ դուք ձեր ձեռքերը գցել եք փրփուրներին, զիգզագ քայլերի եք դիմում․ ․փորձում եք արտաքին ուժերի կողմից ճնշումներ գործադրվեն ժողովրդի, Նիկոլի վրա, օգտագործում եք նաև ուժային կառույցները․․․ Մեդվեդևի հետ եք խորհդակցում, ԱՄՆ-ի դեսպանին եք հանդիպում, , , բայց չե՞ք նկատում որ ժողովուրդը բռնցքվել է և այլևս որևէ արտաքին միջամտություն թույլ չի տա, առավել ևս թույլ չի տա նաև թելադրեք ձեր խաղի կանոնները․ մոռանու՞մ եք, որ ինքնիշխան պետություն ենք և մեր ներքին խնդիրները այսուհետ մենք ենք լուծելու՝ ժողովուրդը․․․ոչ դուք, կամ գերտերությունները, , ,
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՄ ՆԻԿՈԼԻ ԲՈԼՈՐ ՔԱՅԼԵՐԸ․ ԱՆՑՆՑՈՒՄ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՆՐԱ ԳՈՐԾԱԴՐԱԾ ՋԱՆՔԵՐԸ, ԳՐԱԳԵՏ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ և ԱՅԴ ԹՎՈՒՄ ՁԵԶ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉՆՍՏԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ՈՐ ԴՈՒՔ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԻՑ ՍԿՍԱԾ ԱՅԼևՍ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՉԵՔ ՀԱՄԱՐՎՈՒՄ․ ՉԿԱ ՎԱՐՉԱՊԵՏԸ, ՉԿԱ և ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ․․․
    
    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս
Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2459 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ