Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՍՐԻԿԱՆ ՈՒ ՀԱՆՃԱՐԵՂ ՄՈՐԹԱՊԱՇՏԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
23:00, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՍՐԻԿԱՆ ՈՒ ՀԱՆՃԱՐԵՂ ՄՈՐԹԱՊԱՇՏԸ
    

Հայտնի բարոյական փաստա, որ վառվող, խորտակվող նավի նավապետը ՎԵՐՋԻՆՆԱ լքում խորտակվող նավը: Անգամ Սերժը իրա հորինած, առաջին հայացքից անհեթեթ թվացող թևավոր խոսքում՝ խիյարի թարս բուսնելու մասով, հեռավոր ակնարկ էր անում իրա էդ հատկանիշի մասին: Հետևաբար, մնումա ինֆորմացնել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին, որ իրանց ըսենց կոչված ՝՝հոգևոր՝՝ հերը, ներշնչանքի աղբյուրը, կռիշը, մեջքը, մի խոսքով՝ ամեն տեսակ ավազակների ու ավազակության հովանավորը, որպես բարոյականությունից ու պատվից վատ հասկացող ՝՝նավապետ՝՝ իրանց բրախելա ու առաջիննա թռել խորտակվող նավից, որի խորտակման համար շլյուզները հենց ի՛նքնա բացել: Դրա համար էլ հասկանալիյա շփոթմունքը ու դրա համար էլ էդ շփոթմունքը հաղթահարելու համար Սերժ մորթապաշտը լրացուցիչ բացատրություններա տալիս իրա ավանտյուրիստական, հանցագործ հակումներով թայֆին. հրավիրելա հանդիպման:

Սա կարևոր բարոյական հարցա, համենայն դեպս՝ իմ համար:

Ինչի՞ Սերժը, ով իրա հեռանալը էդքան մանրամասն պլանավորում էր արդեն կլնի շուրջ մեկ տարի, գուցեև ավելի, հրաժարականից առաջ չցրեց պառլամենտը, կառավարությունը ու նոր չհեռացավ: Կարա՛ր չէ ասենք, որ որոշել էր մեկա՝ հեռանալ, գոնե հեռանալուց նման քաղաքական ավելորդ քաշքշուկ չսարքեր: Ես իմ կողմից առաջադրած հարցին այլ պատասխան չեմ քթնում, բացի նրանից, որ ամբողջ հարցը թարս խիյարի՝ իրա մորթապաշտ բնույթի մեջնա: Ինքնապահպանման բնազդնա խոսում. փրգվելու խնդիր կա ու ՝՝լավա՝՝, երբ ՝՝նավապետը՝՝, ում համար գոյություն չունի պատիվ ու բարոյականություն ասածը առաջի՛ննա փախնում նավից: Թե ինչ կլնի իրա նավի մնացած անձնակազմի հետ, էդ իրան չի մտահոգում, քանի որ ինքը բացի տաղանդավոր սրիկա ըլնելուց հանճարեղ մորթապաշտա:

Թող Հանրապետական կոչվող թայֆան ճանաչի, թե ու՛մ առաջա էսքան տարիներ զբաղվել հիերարխիկ կարգով ստորաքարշությամբ, ում առաջա սողացել՝ մի ինչ որ փայ պլոկելու, ճղճիմ, նույնչափ մորթապաշտական ակնկալիքներով:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
    

25.04.2018

    

    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2974 | 0 | 0
Facebook