Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԵՐԺԸ ՄԱՂԹԵՑ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
22:19, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
ՍԵՐԺԸ ՄԱՂԹԵՑ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետքա ասվի, որ կարևոր մաղթանքա, թերևս իրա տաս տարի շարունակ ամեն նոր տարուն ասվող կենացներից ու մաղթանքներից ամենակարևոր մաղթանքը: Տրամաբանող հասարակությունը կուլ չի կարա գնա ամեն տեսակ, ընդ որում հենց իրա` Սերժի նմանների դավադրություննեերին ու ձեռնածություններին: Համեմատության համար ասեմ, որ ստալինյան ժամանակաշրջանում, որպես առանձին ուսումնասիրության առարկա դպրոցներում դասավանդվում էր տրամաբանությունը: Ստալինից հետո իշխանության էկած տրոցկիստները, պարտոկրատները, նոմենկլատուրշիկները հանեցին էդ հոյակապ գիտական առարկան, որին հետևեց օրինաչափ արդյունքը` մարդկանց մասսայական զոմբիացումը ու ԽՍՀՄ կործանումը: Էսօր Ստալինը չկա, որ էդ առարկան մտցնի որպես հատուկ դպրոցական դասընթաց: Կա ընդամենը մի Սերժ, ով արդեն երկրորդ օրնա, ինչ զրկվածա իշխանությունից ու ավանդեց հայությանը տրամաբանություն` հատուկ նրա համար, որ մարդիկ գոնե հասկանան, որ ինքը չօգտվեց իրա և ոչ մի ռեսուրսից ու որ հեռանումա լրիվ կամավոր հիմունքներով` չպարտված և ոչ մի ուժի ու անձի կողմից: Հիմա մենք պտի կատարենք "մեռնողի" վերջին կամքը` պտի տրամաբանենք, բայց արդեն` Նիկոլի հարցում: Աբսուրդա ստացվում էն, որ ամբոխի ցուցադրական ու փաստաց լիդեր Նիկոլը "իշխանափոխություն" անի մենակով ու վարչապետի հավանական թեկնածության համար չառաջադրվի, իսկ առաջադրվելու դեպքում` պարտվի: Մյուս կողմից էլ կրկնակի աբսուրդա ստացվում, եթե Հանրապետական կուսակցությանը իշխանական ընտրապայքարին արգելվի մասնակցելը, ինչը կհակասի սահմանադրությանը: Իսկ որ Սահմանադրությունը չպետքա խախտվի էդ հասկանում են բոլորը ու բոլորի հետ միասին նաև` Նիկոլը: Էդ դեպքում, եթե ընտրվեց վարչապետի պաշտոնում հանրապետական թեկնածուն, ուրեմն ամեն բան պտի ընթանա նախկին հունով, քանի որ էս հանցավոր իշխանությունը վերարտադրվումա իրա մեթոդներով: էս դեպքում, Նիկոլի կեղծ "պայքարը" բանի պետք չի: Իսկ եթե կա ՆԵՐՔԻՆ պայմանավորվածություն, որ առճակատումը փողոցային մեթոդներով կշարունակվի ձևականորեն, ուրեմն, կարելիյա համարել հարցը լուծված քանի որ Հանրապետական պարտիան էս դեպքում

կարա հայտարարի, որ ընտրություններին չի մասնակցում: Թե ինչ խմորումներա կատարվում հենց հիմա էդ հարցի հետ կապված, ես` տեղյակ չեմ: Արդեն Սեռժի հեռանալը նշանակումա քրեաօլիգարխիկ սիստեմի աստիճանական քայքայում: Էդ սիստեմի հովանավորը ինքն էր: Եթե ինքը չկա, նշանակումա էդ սիստեմը մնացելա անտեր: Այսինքն, ըստ տրամաբանության, շատ շտապ նոր հանրապետական "պապայա" պետք քրեաօլիգարխիկ սիստեմի աշխատանքները կորդինացնելու համար: Թե ինչ տեղի կունենա` կսպասենք, կերևա: Հիմա կփորձենք կատարել Սերժի վերջին կամքը` կտրամաբանենք:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     25.04.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2672 | 0 | 0
Facebook