Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿԱՐԾԵՍ ԹԵ ՆՇՄԱՐՎՈՒՄԱ ՍԵՌԺԻ ՆՊԱՏԱԿԸ. ՆԻԿՈԼ ՎԱՐՉԱՊԵ՞Տ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
23:11, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
ԿԱՐԾԵՍ ԹԵ ՆՇՄԱՐՎՈՒՄԱ ՍԵՌԺԻ ՆՊԱՏԱԿԸ. ՆԻԿՈԼ ՎԱՐՉԱՊԵ՞Տ

Էս էլա վարկած, թեև...

էս մեծ կրկեսի կազմակերպման նպատակը: Մի կողմից, Սեռժին ուզումա քրեաօլիգարխիկ ներքին սիստեմը, էդ պարզա: Դրա համար Սեռժը առաջադրեց իրա վարչապետի թեկնածությունը ու՝ անցավ, որ դեմոնստրատիվ բավարարի էդ համակարգին սերտաճած տզրուկների պահանջները: Բայց իրա իշխանության ղեկին մնալու ներքին հարցը հակասության մեջա գտնվում արտաքին քաղաքական հարցի հետ, մասնավորապես որդեղ դրվածա Ադրբեջանին տարածքային զիջումների գնալու, կամ տարածքներ հետ վերադարձնելու հարցը: Ամբոխը սիրումա Նիկոլ, չի սիրում Սեռժ ու կների ամեն դեպքում Նիկոլին, բայց չի ների Սեռժին: Հետևաբար, նման հարցից խուսափելու միակ միջոցը ու ներքին օլիգարխիկ համակարգի գերությունից ազատագրվելու համար Սեռժը կազմակերպումա նման կրկես, որ ցույց տա նույն օլիգարխիային, որ ախպեր, ներո՛ղ, չկարացա պահեմ իշխանությունը, ինչքան էլ որ դուք էիք էդ ուզում որպես ձեր ՝՝հոգևոր հոր՝՝:
     Սեռժը չէր կարա իրան տենար նաև նախագահի պաշտոնում, քանի որ ճիշտա, կազատեր իրան արտաքին հարաբերությունների մեջ պատասխանատվության մեծ բաժնից, բայց էդ նույն քրեաօլիգարխիային զսպող ու կառավարող ուժ ու լծակ չէր կարա ունենար, ոնց որ կունենար վարչապետի հաստիքում:
     Ապացույցը. նայեք, թե ինչա ասվում վերջին անգամ փոխված սահմանադրության մեջ, որդեղ մեծատառերով ընդգծումները իմն են.

Հոդված 132. Հանրապետության նախագահի լիազորություններն ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ բնագավառում.

1. Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով`

1) ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ կնքում է միջազգային պայմանագրեր.

2) ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ նշանակում և հետ է կանչում օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում դիվանագիտական ներկայացուցիչներին.

3) ընդունում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչների հավատարմագրերը և հետկանչագրերը:

2. Հանրապետության նախագահը, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ՉՊԱՀԱՆՋՈՂ միջազգային պայմանագրերը: (Այսինքն վավերացում պահանջող պայմանագրերը չի կարա չստորագրի, - փակագծերում նշումը իմնա. Աբ. Ստ.):

3. Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դիվանագիտական աստիճաններ:

Երևի մեկնաբանությունները ավելորդ են, չնայած մի պստիկ պետքա մեկնաբանել:
     Այդպիսով, Սեռժին ձեռ չի տալի և ոչ մի դեպքում կրել պատասխանատվության ինչ որ մի բաժին էդ առաջիկա հողային գործարքներում: Չի ուզում, որ մի ինչ որ ստորագրություն դնի որևէ մի թղթի վրա: Իսկ Նիկոլը... Արդեն վայելումա ամբոխի սերը, իրան կարա ցանկացած բան ներվի մենակ նրա համար, քանի որ ըսենց կոչված ՝՝սեռժա տապալել՝՝, ինչը հայերի համար ծովից ծով Հայաստան գրավելա նշանակում, այսինքն՝ հրաշք: Բայց դե, մենք հո արդեն գիդենք, որ Սեռժնա կազմակերպել իրա ինքնատապալվելը: Մեծ հավանականությամբ ու էս տրամաբանությունից հելնելով, հենց Նիկոլն էլ պտի ընտրվի վարչափեդ, որ արտաքին քաղաքականության մեջ, մասնավոապես հող տալ - չտալու բազզառի պատասխանատվությունը կրի ամեն դեպքում՝ Ո՛Չ ՍԵՌԺԸ:

Նիկոլի ընտրությունը ավելի տրամաբանականա, այլապես, նա, ով գոռումա ՝՝սեռժիկ սեռժվիր՝՝ - ը, ու դրանով մի տեսակ ընդգծումա բացառապես իրա հեղինակությունը, ուրեմն հենց ինքն էլ պտի ընտրվի որպես վարչապետ: Ըստեղ արդեն լրիվ հասկանալիյա դառնում, թե ինչի՛ իրանից բացի այլ քիչ թե շատ հայտնի հեղինակություն ու անուն չկար կագնած միտինգների, երթերի գլխին: Բոլորը դիտմամբ պախկվել են, իհարկե, Սեռժի՝ դիրիժորի հրամանով:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     24.04.2018
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3268 | 0 | 0
Facebook