Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՍԵՐԺԻ ՄԵԹՈԴՆ ՈՒ ՁԵՌԱԳԻՐԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
22:26, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
ՍԵՐԺԻ ՄԵԹՈԴՆ ՈՒ ՁԵՌԱԳԻՐԸ

Չի սխալվում նա, ով չի գործում, սխալ բան չի ասում նա, ով չի խոսում:
     Ամբողջ հարցը նրանումնա, որ ցանկացած վեռսիա հնարավորա, քանի որ իրանք՝ սցենարիստները ու կազմակերպիչները հաստատ մի սցենարով չեն շարժվում ու միշտ էլ ունեն պահեստային տարբերակներ՝ մանևրելու համար, որը ապահովումա իրանց գլխավոր ՆՊԱՏԱԿԻ համար հաջողությունը: Սա պետքա միշտ նկատի ունենալ, հետևաբար, ցանկացած իմ ելույթի մեջ կա տրամաբանություն, որը իրա հերթին կա ցանկացած սցենարի ու նրա տարբերակների մեջ: Էս տեսանկյունից ամաչելու որևէ խնդիրներ չունեմ, թե էսինչ մի հարցում սխալ եմ կատարել, կամ փոքրիկ անճշտությունա տեղի ունեցել վերլուծությանս մեջ: Ընենց որ, համարձակ կարաք արտահայտվեք:

Հիմա, Սերժի սերժելու՝ մեթոդի ու ձեռագրի մասին:

Համենայն դեպս, մի բան ՀԱՍՏԱՏԱ, որ էս ամեն ինչը հատուկ կազմակերպված էր հե՛նց Սեռժի կողմից՝ սկսած փողոցում ամբոխ հավաքելու շատ տրամաբանական գործընթացից, որին մատնացույց անելով մենակ կարար մի ինչ որ դեմագոգիկ ՝՝հիմք՝՝ ըլներ իրա նմանատիպ տարօրինակ կեցվածքի արդարացման ու հրաժարականի համար:

Այսպիսով.

1. Նիկոլը չձերբակալվեց շարժման առաջին իսկ օրվանից, ինչի համար կարար հորինվեր ցանկացած պատճառ ու կատարվեր համապատասխան ընթացակարգ: Եզրակացություն. Նիկոլին թույլ տրվեց գործել:

2. Սեռժը մինչ օրս փայլուն օգտագործելա իրա իշխանական լիազորություները ու բուն իշխանական ռեսուրսը իրա 100 տոկոսի չափով: Էս անգամ՝ կարելիյա ասել, մատը մատին չի խփել: Ամբոխն էլ դուրս էկավ փողոցները՝ տեսնելով, կամ՝ բնազդաբար հասկանալով, որ չկա՛ էն կտրուկ միջոցառումների նախկին ՁԵՌԱԳԻՐԸ:
     Տեսանք, որ ոստիկանությունը, կարելիյա ասել, փայլեց իրա նախորդի համեմատ իրա հարաբերական չեզոքությամբ ու չտեսանք նախկին դեպքերի նման իշխանական կազմակերպված պրովոկացիաների բուն մասնակիցներին ու ակտիվիստներին՝ բացի թաղի խուժանի չհամակարգված, ցաքուցրիվ ելույթներից ու գործողություններից, որոնց էական տոն չտրվեց, քանի որ բուն իրանց գործը կատարող պրովոկատրներ բաց չթողնվեցին ամբոխի մեջ: Համարյա ամեն բան հսկողության տակ էր, բոլոր լծակները Սեռժի ձեռն էր ու Նիկոլ կոչվածին առևանգելը արդեն ոչ մի էական բան չէր կարա փոխեր նման արհեստական ձևով շիկացման գագաթնակետին հասցրած մթնոլորտում: Ավելին, Նիկոլի կեղծ առևանգությունը լավ մտածված հոգեբանական հնարք էր: Ամբոխ տաքացրած Նիկոլը փախցվեց, ինչը հակառակ ռեակցիան առաջ բերեց, նման էր նորածնին մոր գրկից խլելուն: Ըստեղ չի կարելի հետևաբար բացառել, որ Նիկոլի կեղծ առևանգմամբ նպատակ կար լրացուցիչ ԸՆԹԱՑԻԿԻ համար հրահանգավորել նրան ու նորից բաց թողնել ամբոխի մեջ: Եթե առևանգելու նպատակ կար, ապա պետք էր առևանգել ամսի 13 - ից՝ շարժման հենց առաջին օրվանից, այլ ոչ թե... Մի խոսքով՝ էրկաթը տաք - տաք են ծեծում:

3. Նիկոլին մուտք տրվեց չերեզ ըսենց կոչված ՝՝բանակցություններ՝՝ դեպի լրատվամիջոցները, որ ելույթի կոչեր անի ամբողջ հանրապետությունով մեկ, որ հնարավորինս մասշտաբայնություն հաղորդվի ամեն ինչին: Արդյունքը ուշացնել չտվեց: Տեսնված բան չի, որ մի ինչ որ պատգամավորի պրեզիդենտը նման հնարավորություն տա՝ գործելու իրա դեմ նման ձևով՝ լրատվամիջոց տա, որ խոսա... Սասնա ծռեր կոչվածի ժամանակ էլ նույնը տեղի ունեցավ: Ընենց որ Նիկոլի տրամաչափի անձը առանց Սեռժի կազմակերպչական սցենարի ու տաղանդի՝ զրոյա: Առարկելու փորձեր անողներին առաջարկում եմ վերընթերցել առաջին էրկու կետերը:

Հիմնականում էսքանը հերիքա, որ ցույց տրվի, թե ի՛նչ ասելա իշխանափոխություն սեռժվելու մեթոդով:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     24.04.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3034 | 0 | 0
Facebook