Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կրեմլը այն համոզմանն է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները տարբերվում են ուկրաինական «Մայդան»-ից

19:37, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Կրեմլը այն համոզմանն է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները տարբերվում են ուկրաինական «Մայդան»-ից

Կրեմլում հայտարարել են, որ չարժե զուգահեռներ անցկացնել Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությունների միջև: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում, որտեղ «իշխանափոխություն է տեղի ունեցել զանգվածային բողոքների արդյունքում» տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն է, թե՞ պետական հեղաշրջում, ասել է.


     «Ես զուգահեռներ չէի անցկացնի, որովհետև իրադրությունը բոլորովին ուրիշ է ու բոլորովին տարբեր: Հազիվ թե այս դեպքում կարելի է ուղղակի զուգահեռներ անցկացնել»:

Ըստ նրա՝ հայաստանյան իրադրությունը դեռ պետք է վերլուծել, և Կրեմլը ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցողին, բայց արդեն իսկ պարզ է ու հասկանալի, որ «Ուկրաինայի հետ նմանեցնելը տեղին չէ»: Պեսկովը նշել է, թե Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանում «կպահպանվի կարգը, կայունությունը, և շատ մոտ ժամանակում ի հայտ կգա այն քաղաքական կառուցվածքի ուրվագիծը, որը որպես կոնսեսուս կծառայի հայ ժողովրդին ներկայացնող բոլոր ուժերի համար»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4123 | 0 | 0
Facebook