Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դպրոցների հետ կապված բավական շատ կեղծ տեղեկատվություն է տարածվում ֆեյսբուքում. Արձագանքներ Կոտայքի մարզի դպրոցներից

16:47, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Դպրոցների հետ կապված բավական շատ կեղծ տեղեկատվություն է տարածվում ֆեյսբուքում. Արձագանքներ Կոտայքի մարզի դպրոցներից
     Ես՝ որպես «Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» ուսումնական առարկաների ուսուցիչ հավաստիացնում եմ, որ դպրոցում դասապրոցեսն ընթացել է բնականոն հունով, եղել են աննշան բացակայություններ, որն էլ պայմանավորված է եղել աշակերտների հիվանդությամբ:
     Միաժամանակ դպրոցի և՛ տնօրինությունը, և՛ ուսուցիչները կոչ են արել բոլոր ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն:
    
     Նորո Գոհար
    
    
     Հարգելի աբովյանցիներ, սիրելի ծնողներ,
     վերջին օրերի ընթացքում, երկրում ստեղծված անկայուն և արդեն իսկ վտանգավոր տարրեր պարունակող ընդվզման հետևանքով, խաթարվել է յուրաքանչյուրիս անդորրը:
     Այս ֆեյսբուքյան էջը, որ ներկայացնում է մարզի կրթական, մշակութային և մարզական կյանքը՝ հնարավորինս զերծ է մնացել շահարկումներից և չի շեղվել իր նպատակից:
     Իրավիճակը, պարտադրում է անդրադառնալ խնդրին՝ հետո ուշ չլինելու մտավախությամբ: Եթե մենք պայքար ենք տանում անարդարության, խոսքի իրավունքի գերակայության համար, ապա պետք չէ, կիրառել քաղաքական տեխնոլոգիաներ, որոնց նպատակը մեկն է. ավելի գրգռել բնակչությանը, քաղաքական խնդիրներ լուծելու համար օգտագործել ամեն մեթոդ:
     Այո, ցավով պետք է փաստենք, որ քաղաքականության մեջ «նպատակը արդարացնում է միջոցները» շարունակվում է կիրառվել, բայց ո′չ անչափահասների հաշվին, ո′չ չճշտված տեղեկություններ տարածելով, այն էլ շարժման առաջնորդների շուրթերով: Հատկապես, խոսքը գնում է երեկ Աբովյան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին: Պաշտոնապես հայտնում ենք, որ երեկ Աբովյանի հիմնական դպրոցներում դասերն ընթացել են բնականոն, ուսուցիչները ջանք չեն խնայել անչափահասներին այս գործընթացներից զերծ պահելու համար, աշխատել են ծնողների հետ, չի խաթարվել դասապրոցեսը, այնպես որ իբրև թե դասադուլներ են եղել Աբովյանի դպրոցներում մեղմ ասած կեղծ է:
     Հաջորդը, երեկոյան մի խումբ երիտասարդներ, որոնց թիվը չէր գերազանցում 10-ը կազմակերպված հրահրեցին անկարգություններ քաղաքում՝ դրան ներքաշեցելով մեծ թվով անչափահասների /սա ամենահեշտ բանն է/, այդ երիտասարդները իբրև պայքարելով և վանկարկելով անկախության և ազատության կոչեր, մի քանի ժամ խաթարեցին քաղաքի բանուկ մասի երթևեկությունը՝ անհարմարություններ ստեղծելով 100-ավոր մարդկանց համար՝ հաշվի չառնելով նրանց խնդիրները: Ազդանշանների կիրառումից զատ նրանք ավտոմեքենաները վարում էին մեծ արագությամբ, իսկ որոշ դեպքերում պարզապես հրաշքով տեղի չունեցան վրաերթեր:
     Հավատացնում ենք, այդ դեպքում հիմնական տուժողները լինելու էին անչափահասները, որոնց հետաքրքրությունը բերել էր իրադարձությունների կիզակետ: Հաջորդ տեղեկությունն, որ տարածվեց, այն էր, որ իբրև հավաքին մասնակցել է ավելի քան 1500 մարդ, ո′չ, դա կեղծ է, հավաքին մասնակիցների /անկարգությունների թիրախում/ թիվը չէր գերազանցում 50-ը, մնացածը դիտորդի կարգավիճակում էին:
     Հարգելի բարեկամներ, հատկապես ծնողներ, խնդրում ենք զերծ պահեք Ձեր երեխաներին այս գործընթացներից, և թող որևէ քաղաքական գործիչ չփորձի շահարկել և խաղալ այդ երեխաների զգացմունքների հետ, եթե որևէ երեխայի մատը փուշ մտնի, դուք անհետանալու եք, իսկ ցավը քաշելու է ծնողը:
     Քավ լիցի, կիրառեք Ձեր քաղաքացիական իրավունքը, բողոքեք, պայքարեք, հասեք ձեր նպատակներին և դարձրեք Հայաստանը շատ ավելի լավը, ինչպես ներկայացնում եք, բայց մի ներքաշեք անչափահասներին, պատմության մեջ անչափահասների միջոցով քաղաքական հարցեր լուծելու փորձ կա, որը վերածվել է մեծ ողբերգության:
    
    

Կոտայք Կրթություն Մշակույթ
    

     Աբովյանի N2 հիմնական դպրոցում դասերն ընթացել են բնականոն հունով, ոչինչ չի խանգարել դասապրոցեսին և օրն ուղեկցվել է տարբեր դասարաններում գեղեցիկ գարնանային միջոցառումներով
:
    
     Լիլիթ Մանուկյան

    
     Աբովյանի թիվ 2 դպրոցում դասապրոցեսը չի ընդհատվել, դասադուլի մասին տեղեկությունը կեղծ է:
    
     Մարինե Մարկոսյան
    
     Դպրոցը ժողովրդի մեծագույն գանձն է, նրա անմահության գրավականը: Դպրոցը գնահատելն ու հարգելը ամեն քաղաքացու որդիական պարտքն է: Հմ. 2-րդ հիմնական դպրոցում այս օրերին դասերը ընթացել են բնականոն հունով, բացակայություններ չեն եղել, ոչինչ չի խանգարել դասապրոցեսին:
     Հմ. 2-րդ հիմնական դպրոցում և´ երեխաները, և´ ուսուցիչները կարևորում, ու առանձնահատուկ ակնածանքով և երկյուղածությամբ վերաբերվում կրթությանը: Նրանով են դաստիարակվում խելացի, ստեղծագործող, լավատես, համակրելի մարդիկ` պայծառ մտքով, սրտից բխող խոսքով: Եվ վերջապես երեխաներին պետք է զերծ պահել քաղաքական գործընթացներից, ու չխաղալ նրանց զգացմունքների հետ:
    
     Գրետա Տոնոյան

    
     Ես լինելով Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցի ուսուցիչ հավաստիացնում եմ, որ դպրոցում դասապրոցեսն ընթացել է բնականոն հունով:
    
     Գայանե Արշկյան
    
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4887 | 0 | 0
Facebook