Ըստ գրերի և կյանքն էր հաճելի
Կաթնաբույր գրկում շենշող հարճերի,
Ժամհարն իջել էր ձորը մասուրի,
Կարմիր էր բուրում վարդը քափուրի:
Մռթնած օրը բացվել էր վաղուց,
Ամպի մի ծվեն երկինքն էր խազում,
Ձանձրույթի հանգույն, որ թեթև քամուց
Երկատակվում էր, ինքն իրեն խայթում:
Հին արահետից մի բացվող կածան
Դեպի քչքչան առվակն էր տանում,
Ծարավկուտ ձորում թե մարդ, թե գազան
Սիրաբանում են կրքերով բազում:
Մանրաքայլ տալով մեկն առաջացել,
Բուրմունքն էր թողել մասրենու ճյուղին,
Ժամհարին թվաց սիրտն արագացել,
Նշադրել է մանուկի թուխին:
Այս սրբարանում այլ ժամհար չկա՞ր`
Ունկնդիր լիներ աղոթքի կոչին,
Մի՞թե այն կինը այսօր էլ կգար՝
Ապավինելով մորմոքուն ոչ-ին:
Գետնաքարշ անցավ մնացած ճամփան,
Անթերի կինը մերկ էր տակավին,
Օձի պես գծեց անկյունը հակման.
Կինն անուշ ժպտաց հմուտ ժամհարին:
Իր էրիկմարդուց անպտուղ կինը
Վարանելով էր մտել սրբարան,
Երեկն անցել էր, այսօրվա գինը
Սուրճ խմելու չէր` գնար սրճարան:
«Յոթ օր» , -ասել էր կանխագուշակը.
Այս պատահմունքով շատ էր խանդավառ,
Ամեն օր կգա, որ այս գոսակը
Իր երազանքին լինի խմբավար: