Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

2 + 2 = ՍԵՐԺ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
17:52, կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
2 + 2 = ՍԵՐԺ

Ոնց էրևումա, պայքարչիստների մազոխիստիկ գանգները չմտավ, որ սվինների դեմ խոսալ կարան մենակ սվինները, էն էլ, գոնե՝ մոտավորապես նույն քանակությամբ սվինները:

Նիկոլիկությունը էս հասարակ բանը եթե չի գիտակցում, ուրեմն հիմարա, նրան հետևողների մազոխիստ բազմությունը՝ կրկնակի հիմար: Օրինակները լիքն են ու հավես չկա մեկ առ մեկ թվել: Սա հասկանալու համար անգամ պատմություն իմանալ պետք չի: Սա աքսիոմայա, այբուբենա, 2 + 2 ա:

Հլը դեմքներին նայեք. հելել են փողոցները ու անկանոն քաշքշուքով են զբաղված մլիցեքի հետ: Չգիդեն ինչ անեն: Հավաքվեք փողոցներում թեկուզ էրկու միլիոն մարդ. իշխանափոխություն չի կարա ըլնի քանի ոստիկանությունը ու զորքերը, մի խոսքով՝ ուժային բոլոր ծառայությունները գտնվում են Սեռժի լիակատար տնօրինման ու ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ տակ:

Փոքր ինչ ռեալ շանսեր կնշմարվեր, եթե մայրաքաղաքի կայազորի պետը իրա գնդով ու ԶԵՆՔԵՐՈՎ անցներ ժողովրդի կողմը: Այ էդ ժամանակ մի ինչ որ մտածողություն կփոխվեր Սեռժին շան նման ծառայող զինվորական մեծամասնության համար. ՈՒ՞Մ ԵՄ ԾԱՌԱՅՈՒՄ, ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔՍ ՎՏԱՆԳԵՄ, ՈՒ՞Մ ՎՐԱ ԿՐԱԿԵՄ, Ի՞ՆՉ ԿՏԱ ԷԴ ԻՆՁ հարցերը: Բայց ոնց տեսնում եք հանպատրաստից նման բան տեղի չի՛ կարա ունենա: Իշխանափոխության գնացողը պտի նախօրոք պայմանավորված ըլներ նման ընթացքի համար. գոնե մի քանի գնդապետերի ու մեկ գեներալի հետ, ովքեր իրանց ձեռի տակ ունեցած զորքերով կխոստանային ու կոնկրետ պահից կանցնեյին ժողովրդի կողմը: Սեռժին վարչապետի պաշտոնում չուզելը փաստացի իշխանափոխության պահանջա: Իսկ Նիկոլիկը ձևացնումա, թե իշխանափոխությանա գնում, քանի որ լոզունգա վերցրել ՄԵՆՔ ՍԵՌԺԻՆ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄԸ:

Ուժով պահվող իշխանությանը ուժով են մենակ տապալում: Նիկոլիկը իրա բաժին շնիկություննա անում, թե ում համար. Երևի հենց ՍԵՌԺԻ՞...

Ի դեպ, Սեռժը նորից, իրան հատուկ խորհրդավոր լռություննա պահպանում, չլնի՞ թե արտաքին քաղաքականության հետ կապված էլի մի բան էն չի, իսկ Նիկոլիկը, որպես ջեբի շուն իրա բաժին դերնա անում...
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     17.04.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3770 | 0 | 0
Facebook