Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

... մարդավարի ապրե՜լ եմ ուզում

14:29, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
... մարդավարի ապրե՜լ եմ ուզում

Մա՜րդ եմ…

Ու մարդավարի ապրե՜լ եմ ուզում

«Շան կյանքը»

Վաղո՜ւց ձանձրացրել է ինձ,

Տեսնում եմ ինչպե՜ս են «շներ» -ը ապրում՝

Գոհ իրենց կյանքից:


    

«…Էն մի կտոր հա՜ցը երկնքից կախված»

Լռվե՜լ, մնացել է կոկորդիս,

Մա՜րդ եմ,

Աշխարհ եմ եկել որպես մարդ,

Ե՞րբ պետք է ազատվեմ

Այս մարդ-շներից:


    

Օտարից մուրա՜ծս հաշվել չի՛ լինում

Շան կյանքը բա՜խտ է

Իմը՝ ապաբախտ,

Եղեռնի մասին լսե՜լ եմ,

Ներգաղթը տեսե՜լ

Հիմա՛ էլ ապրում եմ արտագաղթ:


    

Վերջում ուզում եմ ի՛մ հողում պառկել,

Վրայիս քա՜րը մնա՛ որպես քար,

Թե շարունակվի այս կյանքով ապրե՜լ՝

Պառկած կլինեմ

Մզկիթների տակ…

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3806 | 0 | 0
Facebook