Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հուդան էլ կաղ էր

19:34, կիրակի, 15 ապրիլի, 2018 թ.
Հուդան էլ կաղ էր
    
    

Չարակնի կենվոր մեկն էր մահամեռ,
     Անուղիղ գծով ինձ արյունամերձ,
     Մտամոլոր էր, որտեղ էլ հածեր…
     Ներս ու դուրս արեց` ինչ է թե կաղ էր,
     Ում կիսատ-լիքը կամ կիսադատարկ
     Թասի մեջ թույնին մաղձ էր հավելած,
     Երբ տտիպ գինու ամեն մի գիտակ
     Գալիս, հանգում էր տոնին խաչվերաց։
     Ականջդ կանչի, Մժեժ Գնունի,
     Սկյութական էր թուրդ հավլունի,
     Խաչափայտից զատ գեղարդը` միջոց.
     Մատնանշում են քարշանքը Տիրոջ։
     Էդ ի՞նչ մի հանգի Լալվար եք ընկել,
     Թե ձեր մեղքերը առհավետ ներվեց,
     Այս վարուցանքում կիսրարն էր ընկեր,
     Ի՞նչ փույթ, թե նա էլ ախոռում ծնվեց։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4291 | 0 | 0
Facebook