Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մորս սիրտը...

10:12, կիրակի, 15 ապրիլի, 2018 թ.
Մորս սիրտը...

Երկինքը նման է
     Մորս մեծ սրտին-
     Անձրև՜ է լալիս արեգակի տակ…

Անձրև՜ է գալիս, ամեն կաթիլի հետ,
     Հիշո՜ւմ եմ Մորս
     Տաքուկ գի՜րկը բաց…


     Ե՞րբ կուլ կտա ինձ երկինքը կապույտ,
     Ես ե՞րբ կլինեմ մորս գրկում տաք…


     Գրածս տողերից երկի՜նքն է մթնում՝

Ասես բարկանո՜ւմ է
     Մայրս ինձ վրա…
    
    

Ստեփան Ումառ-Հարությունյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4000 | 0 | 0
Facebook