Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ՈՍԿԻ ՇԱՆՍԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
03:09, շաբաթ, 14 ապրիլի, 2018 թ.
ՎԵՐՋԻՆ ՄԵԾ ՈՍԿԻ ՇԱՆՍԸ

Անկախական բիոմասսան էլ կարծում էր թե կարա դարավոր, պետական ավանդույթների կրող հասարակությունների՝ երկրների հետ կառուցի հավասար հարաբերություններ ըսենց կոչված ՝՝ինտեգրման՝՝ համար: Նման պետական ավանդույթներ կրող երկրներ են հանդիսանում՝ Ռուսաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Անգլիան, Թուրքիան, Չինաստանը, ԱՄՊ - ն (վերջինս որպես պետական ավանդույթների լավագույն մի հիբրիդ):

Հլը խելքներին նայեք... Անկախականները ուզում են խոսալ ու ոտ քցեն ընե՛նց մի երկրների հետ, ովքեր պատմականորեն ձևավորված, դարերով քննություն, ճանապարհ անցած ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ թրծված ՌԱՆԳՈՎ, հետևաբար՝ մտածողության, նպատակների մակարդակներով, կուլ կտան ցանկացած ֆեյքային կիսագոյացության ու բլոկնոտում մի հատ հերթական խազը կքաշեն տվյալ անունը կրող երկրի վրա:

Անգամ սովորելու ժամանակնա բաց թողնված: Հավանաբար էլ ո՛չ շանս կա, ո՛չ էլ՝ ռեսուրս: Հիմա հայերը հազիվ հասցնեն ինքնաոչնչանալ, ինչն էլ որ տեղիյա ունենում շատ արագ ձևով ու ամենակարևորը՝ օրինաչափորեն: Քանի ուշ չի պետքա հայտարարել հայաստանը ռուսական կայսրության անբաժանելի մաս՝ Ղարաբաղով հանդերձ: Մնաց ուսումը մերժած, կիսատ թողած հայ անունը կրող ու ՝՝դեմոկրատիա՝՝ խաղացող ցեղախմբին Ռուսաստանը նորից ընդունի իրա գիրկը՝ իրանց վիթխարի պարտքերով, նեխած կառավարման թալանչիական սիստեմով ու ամենավատը, մեծ հաշվով, տգետ ամբոխով հանդերձ: Ռուսաստանին նման ՝՝հայատան՝՝ պետքա՞... Ումա՞ պետք նման պրոբլեմներով ցեղախումբը:

Եթե Ռուսաստանը անգամ էս պայմաններով համաձայնի ՝՝հայաստան՝՝ ընդունել, նշանակումա Ռուսաստանը ղեկավարողները կամ չափից դուրս մեծահոգի, ներողամիտ ու բարի են, կամ էլ ուղղակի՝ էշ են, կամ էլ՝ դավաճան են իրանց սեփական շահերի հանդեպ: Առաջին անգամ ռուսները հայ անունը կրող ցեղախմբին ոսկի հնարավորություն տվեցին 1828 թվականին, երկրորդ մեծ շանսը տրվեց՝ 1920 թվականին: Շնորհիվ էդ շանսերի հայերին հաջողվեց բուժել վերքերը, բազմանալ, փառահեղ մշակույթ ու գիտություն ստեղծել:

Կլնի՞ նման երրրորդ շանսը, շատ մեծ հարցականա:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     14.04.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1316 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ