Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Աբովյան-Սանկտ Պետերբուրգ կամուրջ

15:58, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Աբովյան-Սանկտ Պետերբուրգ կամուրջ

Արդեն 3 տարի է Կոտայքի մարզի Աբովյանի N2 հիմնական դպրոցը համագործակցում է Ս․Պետերբուրգի «Կրթության համագործակցության ֆոնդ» -ի հետ, որն իրականացնում է օնլայն դասեր ԽՍՀՄ նախկին պետությունների հետ։Այդ համագործակցումը նպաստում է տեղեկանալու այլ պետությունների դպրոցների ուսումնական ծրագրերի, կիրառվող մեթոդների մասին։

2018 թվականի ապրիլի 11-ին կայացավ հերթական օնլայն դասը, որն անցկացնում էին քաղաք Ուրյուպինսկի լիցեյի երաժշտության ուսուցիչները։Դասի թեման էր "Романтика романса"։Տվյալ դասին մասնակցում էին Աբովյանի N2 հիմնական դպրոցը, քաղաք Օրյոլի N39 գիմնազիան, քաղաք Տոլյատիի N35 գիմնազիան։ Աբովյանի N2 հիմնական դպրոցից՝ որպես ունկնդիր մասնակցում էին դպրոցի տնօրենը, ռուսաց լեզվի, անգլերենի, երաժշտության ուսուցիչներ և 6-դ դասարանի աշակերտներ։

Դասի քննարկման ժամանակ, երբ Ուրյուպինսկի լիցեյի բաց դասի կազմակերպիչները խոսքը տվեցին Աբովյանի N2 հիմնական դպրոցի կոլեգաներին, Աբովյանի N2 հիմնական դպրոցի ուսուցիչները ոչ միայն գեղեցիկ քննարկեցին դասը, այլ նաև երգի ուսուցչուհի Հ․Գեղամյանը երգեց գեղեցիկ ռոմանս /****ե «Վարդը» /։

Ողջունելի է միջազգային օնլայն դասերի կազմակերպումը, որը նպաստում է աշակերտների ուսումնադաստիարակչական զարգացմանը, խթանում գեղագիտական ճաշակի ձևավորմանը։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
897 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ