Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները

15:21, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Քննարկվեցին քոլեջներում կրթության որակի ապահովման խնդիրները

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի ապահովման խնդիրներն այսօր քննարկվեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կազմակերպած համաժողովի ժամանակ:
    
    

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի ներդրում. խնդիրներ և հնարավորություններ» թեմայով համաժողովը:
    
    

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նշեց, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացները համեմատաբար վերջերս են ծավալվել, և որակի ներքին ապահովման համակարգի կայացման, որակի մշակույթի ձևավորման փուլում չափազանց կարևոր է երկխոսությունը քոլեջների միջև: «ՈԱԱԿ նախաձեռնած համաժողովի նպատակներից մեկը հենց երկխոսությունը, մասնագիտական քննարկումները խթանելն է», - ասաց պարոն Թոփչյանը՝ վստահություն հայտնելով, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համաժողովը կդառնա ամենամյա:
    
    

Համաժողովի ընթացքում քննարկվեց, թե քոլեջներն ինչ աշխատանքներ են իրականացրել որակի ներքին ապահովման համակարգի ներդրման ուղղությամբ, որակի ապահովման համակարգի ներդրումից հետո ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես են հաղթահարել խոչընդոտները և այլն: Քոլեջների ներկայացուցիչները պատմեցին նաև իրենց լավագույն փորձի մասին, որը կարող է կիրառվել մյուս ուսումնական հաստատություններում:
    
    

Համաժողովի մասնակիցները քննարկեցին նաև, թե որքանով է քոլեջների առաքելությունը համապատասխանում պետության կարիքներին, ինչպես են համագործակցում գործատուների հետ, որքանով են կարողանում աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետներ պատրաստել: Անդրադարձ կատարվեց հարցին, թե քոլեջի շրջանավարտը որքանով է կայացած մասնագետ, որը կարող է անմիջապես աշխատաշուկա մտնել:
    
    

Ներկայացվեց ՈԱԱԿ մշակած և փորձարկած ՄՈՒՀ-գործատու համագործակցության մոդելը, որի կիրառումը կբարելավի ուսումնական հաստատությունների և գործատուների երկխոսությունը և կնպաստի աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագետների պատրաստմանը:
    
    

Աշխատաշուկայում որակավորումների ճանաչման խնդիրն առավել ընդգրկուն կքննարկվի ապրիլի 16-17-ին կայանալիք «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով ֆորումի շրջանակներում:


    
Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
606 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ