Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Տխուր պատմություն՝ ուսուցողական իմաստով

11:18, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Տխուր պատմություն՝ ուսուցողական իմաստով
    

Նա հարցրեց․ "Ի՞նչ արժեն ձվերը"․

Ծեր վաճառողը պատասխանեց․ «60 դրամ, տիկին» ։
     Կինն ասաց․ «Եթե 6 ձու կտաս 300 դրամով, կվերցնեմ, չէ՝ կգնամ» ։
     Ծերունին պատասխանեց․ «Վերցրու ձվերը քո ուզած գնով, միգուցե սա լավ սկիզբ է, քանի որ ես դեռ ոչ մի ձու չեմ վաճառել այսօր» ։

Նա վերցրեց ձվերը և հաղթանակած զգալով՝ հեռացավ։ Նստեց իր գեղեցիկ մեքենան և ընկերուհու հետ գնաց շքեղ ռեստորան։ Այնտեղ պատվիրեցին ինչ-որ կցանկանային։ Կերան ավելի քիչ, քան պատվիրել էին։ Այնուհետև՝ պահանջեցին հաշիվը․ այն կազմել էր 8500 դրամ։ Կինը վճարեց 10000 դրամ և ասաց մատուցողին՝ պահել ավելացած 1500 դրամը ։

Դեպքը կարող է սովորական թվալ մատուցողի համար, սակայն ցավոտ՝ խեղճ ձվավաճառի համար։

Ինչու՞ ենք մենք մշտապես ցույց տալիս, որ ունենք իշխանություն, ուժ, երբ կարիքավորից ենք գնում որևէ ապրանք։ Եվ ինչու՞ ենք առատաձեռն գտնվում նրանց հանդեպ, ովքեր չունեն դրա կարիքը։

Մի անգամ կարդացի ինչ-որ տեղ․ «Հայրս սովորություն ուներ՝ բարձր արժեքով աղքատներից գնելու հասարակ ապրանքներ՝ առանձնապես չունենալով դրանց կարիքը։ Երբեմն նա նույնիսկ ավել էր վճարում ապրանքի դիմաց։ Մտահոգվելով այս ամենի համար՝ հարցրեցի նրան, թե ինչու է այդպես վարվում․ Հայրս պատասխանեց․ «Դա արժանապատվորեն քողարկված բարեգործություն է, որդի՛ս

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
2358 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ