Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Վերջն լավ կլինի

21:44, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Վերջն լավ կլինի
     Կարդացած կեղնիք ՙԱյրի կնոջ և չար իշխանի առակը՚, եթե չեք կարդացել, մե երկու բառով ըսեմ, երկիրմ կեղնի մե դաժան իշխանմ, սաղ կդժգոհեն, ետեվից կքրֆեն: Մի օրմ էս իշխանը կերթա եկեղեցի, կտեսնի մե այրի կինմ չոքած կաղոթե Աստծուն, օր իրանց երկրի իշխանին առողջություն ու երկար կյանք տա: Էս իշխանը կզարմանա, կհարցնե այրուն, սաղ ընձնից դժգոհ են, կսեն դաժան ու վատ մարդ եմ, դու ընձի համար կաղոթես?? Այրին կպատասխանե. Պապդ վատ մարդ էր, անիծի մեռավ, եկավ հերդ, ընիկ պապիցդ գեշ էր, անիծի մեռավ, եկար դու, սաղին գլխեցիր, բայց հմի կվախենամ, օր անիծեմ մեռնիս, քեզնեն հետո գալողը քեզնից դաժան եղնի:
     Ըսածս ինչ է, սկսած Լևոնից, սաղ նախագահներից ու կառավարություննեից դժգոհ ենք եղել, մեկն էլ ես, իրանց մոտիկ կանգնած մարդանց չեմ հաշվե, ու ինչքան գնաց վատըցավ, կռնա բդի աղոթվի Սերժի համար??? Ինչ գիտենաս իրա տեղը նստողն ինչ կեղնի??Կամ ունինք ըդպես կադր??? Ով էլ նստի ժամանակ է պետք, բայց մենք ունինք էդ ժամանակը??? Ռադիկալ քայլեր չեղավ վարի կերթանք: Սերժը աչքիս լույսը չէ իրա Սաշիկի սինդրոմով, մոնոպոլիաների դոբռոներով, բայց կռնա ոչ թե կոնկրետ անձի դեմ բդի պայքարվի, այլ երևույթի, թե չէ դառել ենք իշխանատյաց: Ըդիկ ինչ որ տեղ հասկանալի է, 700 տարի պետականություն չենք ունեցել, հմի օր մեզնից մեկն է դառել ղեկավար, խորթ է, մենք ավելի խելացի ենք, ես ավելի լավ կկառավարեի...բայց ըդպես չէ, չէ? Երկրի կառավարելը խո ջուր խմել չէ, որ սաղ կռնանան, 10 տարի է կկառավարե, ըլը շատ բացթողունմեր ու սխալներ ունի, հետո էս առկա կադրերից ում էլ դնես բդի լափե ու տակը լցե: Ըդոր լուծումն ուրիշ է, բդի մե քանի խելացի լավ երեխեք ճամփվի արտասահման, էրթան կառավարում սորվին գան, նշանակեն համայնքապետ, կռնացավ նորմալ աշխատել, տանին քաղաքապետ կամ մարզպետ, քաղաքը կամ մարզը զարգացավ, նախարարություն, հետո նախագահ, վարչապետ, անունն ինչ գուզեք դրեք...Թե չե ըսոնք ինչխոր թայֆա եղնին...Ըսոնք որ կսեն մենք ենք, որ կանք, ժամանակին Վանոն ու Վազգենն էլ ըդպես կսեին, ուր են հմի?? Ուժեղից ուժեղն էլ կա, խո գլուխ գովալով չէ, խո նարդի չեք խաղա??? Վաղ թե ուշ ջուրն իրա ճամփեն կգտնի, երկիրն էլ կդզվի, կզարգանա, բայց...ժամանակը...թանկ է չէ???
    
     Եսօր գործով քաղքից դուս էի գնացել, ճամփին կանգնա, իջա...մե անուշահոտություն, թռչունների անուշ ծլվլոց, աչք շոյող զմրուխտ կանաչ, մանր ծաղիկներ.....մեր երկիրը դրախտ է, մեզի համար.. էս է մեր տունը, քյասիբ է, անռեմոնտ է, բլքոզ է...մերն է...հարևանի բարեկարգ տունը ինչքան էլ գործ էնես իրան կմնա, ու դու էլ միշտ հյուր կեղնիս....Մենք օր մեր երկրին տեր չզգացինք մեզի, օտարները գուկան կտիրեն...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2029 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ