Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Բուհի շրջանավարտը կրթված մա՞րդ, թե՞ մասնագետ է. քննարկում են ուսանողները

16:54, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Բուհի շրջանավարտը կրթված մա՞րդ, թե՞ մասնագետ է. քննարկում են ուսանողները

Որքանո՞վ է բուհում ստացած կրթությունը համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, արդյո՞ք բուհում մատուցվող կրթությունն ապահովում է ուսանողի մասնագիտական կայացումը, ի՞նչ է ակնկալում գործատուն ուսումնական հաստատություններից և ինչպիսի՞ն պետք է լինի բուհի և գործատուի համագործակցությունը. այս հարցերն էին այսօր քննարկում ուսանողները, երիտասարդ դասախոսները և բուհերի կարիերայի կենտրոնների ներկայացուցիչները:
    
    

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Հայ-ռուսական համալսարանի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ ուսանողների, երիտասարդ դասախոսների և կարիերայի պատասխանատուների աշխատաժողովը:
    
    

Ողջույնի խոսք հղելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ չափազանց կարևոր է, որ մասնագետներից, մեծահասակներից բացի ուսանողները ևս քննարկեն իրենց խնդիրները և բարձրաձայնեն դրանք: Այդ նպատակն է հետապնդում թե ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» ծրագրի գործունեությունը, թե այսօրվա աշխատաժողովը:

Ներկաներին ողջույնի խոսք հղեցին ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը և Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեց ուսանողի գնահատումը, շեշտադրվեց, որ այն պետք է լինի ուսուցանող՝ արձանագրելով ոչ թե մատուցված նյութի յուրացման մակարդակն ուսանողի կողմից, այլ նրա առաջընթացը մասնագիտական և փոխանցելի կարողությունների և հմտությունների զարգացման առումով:

«Ուսանողի գնահատման բարելավում՝ գործատուների մասնակցությամբ» թեմայով քննարկման ժամանակ մասնակից գործատուները նշեցին, թե ինչպիսի կարողություններով ու հմտություններով աշխատակիցներ են ուզում: Շեշտադրվեց, որ մասնագիտական գիտելիքներից բացի կարևորում են փոխանցելի հմտությունները՝ վերլուծական միտք, խմբային աշխատանքի ունակություն, պատասխանատվություն, վերջնաժամկետներում տեղավորվելու կարողություն և այլն: Այնուհետև քննարկվեց, թե ինչպես են բուհերը գործատուների պահանջները ներառում կրթական ծրագրերում, ինչ փոփոխությունների անհրաժեշտություն կա: Ներկայացվեց նաև ՈԱԱԿ-ի մշակած բուհ-գործատու համագործակցության մոդելը և դրա փորձարկման արդյունքները ԵՊԼՀ-ում:
    
    

Նշենք, որ հարցը, թե մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության ընթացքում ուսանողները որքանով են կայանում որպես մասնագետներ, արդյոք ուսումնական հաստատությունները պատրաստում են ընդհանուր կրթված մարդ, թե մասնագետներ, քննարկվելու է նաև ապրիլի 13-ին քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ: Իսկ արդեն ապրիլի 16-17-ին կկայանա «Կրթություն և մասնագետ. մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով համաժողովը, որտեղ աշխատաշուկայում որակավորումների ճանաչման խնդիրը կքննարկեն բուհերի ու քոլեջների ներկայացուցիչները, կրթության որակի ապահովման տեղացի ու միջազգային մասնագետները:


    
    
Աղբյուրը` www.anqa.am
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
279 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ