Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Քննարկվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագրի ընթացքը

16:33, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Քննարկվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագրի ընթացքը
    
ած առարկաների ծրագրերում ընդգրկվել են ֆինանսական կրթության թեմաներ, օրինակ` ինչպես վարկերի և ավանդների տեսակների, տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման և ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ: Ֆինանսական կրթության փորձնական ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԿԲ ներկայացուցիչների կողմից կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նաև իրականացրել է ուսուցիչների վերապատրաստում:
     Ծրագրի ընթացքը և արդյունավետությունը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել քննարկում դպրոցների ուսուցիչների, ՀՀ կենտրոնական բանկի և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, կարևորելով փորձնական ծրագրի ներդրումը հանրակրթության համակարգում, շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին` առաջին քայլերը կատարելու համարձակության համար. «Փորձնական ծրագրին մասնակցելու համարձակությունն առաջին կարևոր քայլն է՝ ֆինանսական կրթության ամբողջական ներդրման և հաջողության ուղղությամբ: Այս ամիսների ընթացքում դուք կուտակել եք փորձ, և այսօր մենք ուզում ենք խնդրել, որ դուք ներկայացնեք այն խնդիրները, որ արձանագրել եք, դրական և բացասական կողմերը, աշակերտների վերաբերմունքը և այլ հարցեր, որ կարևորում եք: Առօրյա աշխատանքում ձեր արձանագրած խնդիրների վերլուծությունը հնարավորություն կտա վերամշակել ծրագիրը», - նշել է վարչության պետը և հավելել, որ ԿԳ նախարարությունը մտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ֆինանսական կրթությունը ներդնել հանրապետության մոտ 350 դպրոցներում:
     Քննարկման ընթացքում մանկավարժները ներկայացրել են իրենց դիտարկումները դպրոցական առարկայական ծրագրերում ներառված ֆինանսական կրթությանն առնչվող թեմաներին: Ուսուցիչները համոզմունք են հայտնել, որ ծրագրի ներդրումն արդյունավետ է: Նշվել է, որ հատկապես բարձր դասարանների աշակերտների մոտ հետաքրքությունն առարկայի նկատմամբ մեծ է, մասնավորապես հետաքրքրվում են վարկերով և ավտովարկերով, բիզնեսի համար նախատեսված հարկերով, աշխատավարձի հաշվարկով և այլ հարցերով:
     Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ ներկայացված դիտարկումների և կարծիքների հիման վրա կատարել լրամշակում:

    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
789 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով