Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Տարինե՜ր, տարինե՜ր, տարինե՜ր…3

08:20, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Տարինե՜ր, տարինե՜ր, տարինե՜ր…3
    
    

Կյանքում կա մի պահ, երբ մտածում ես, որ…


    

Այս և նման պահերը լինում են 70 տարեկանից հետո՝

ես չգիտեմ այդ տարիքը,

ինքս այդ տարիքին դեռ չեմ հասել:


    

Այդ տարիքում երևի բոլորն այդպես կմտածեն:


    

*

Գիշերվա ժամը ուղիղ երեքն էր, երբ զանգեց հեռախոսը:

Խռպո՜տ, տհաճ ձայն էր, ընդամենը մե՛կ բառ ասաց.

- Սպասի՛ր:

Համազասպի քունը փախավ, հասկացավ ամեն ինչ ու անհասկանալի արագությամբ տեղից վեր թռավ:

Բացեց կնոջ զգեստապահարանի ներքևի դարակը, որտեղ դասական գրքերի նման, բայց հորիզոնական դիրքով դարսված էին կնոջ բազմագույն ներքնազգեստները, ձեռքը մտցրեց խորն ու այնտեղից սկսեց հանել փողի տրցակները, բոլորը դոլարներ:

Երկու տրցակ մտցրեց սառնարանի ետևը, երկուսը տարավ աղբամանի մեջ դրեց՝ աղբի տակ, երեք տրցակ պահեց զուգարանում, մեկ տրցակ զգույշ մտցրեց քնած կնոջ վերմակի տակ՝ ոտքերի կողմից, չորս տրցակ թաքցրեց գործիքների ժանգոտ արկղի մեջ ու հանգիստ եկավ նստեց անկողնում:

Կինն արթնացավ:

- Ինչո՞ւ նստել, ինչո՞ւ չես քնում:

- Հիմա կգան, ասացին սպասի՛ր:

- Ո՞վ:

- Եսի՞մ, չգիտե՛մ:


    

Երբ եկան ժամը չորսն անց էր տասը րոպե:

Երեք հոգի էին ու համազգեստներից չէր հասկացվում ոստիկա՞ն էին թե այն աշխարհից:

Բավականին ման եկան, ոչինչ չգտան, բայց Համազասպին իրենց հետ տարան:

Չգիտես ինչպես հայտնվեց ինչ-որ խարույկի մոտ ու հասկացավ, որ իրեն հրելու են գցեն մեջը:

Մեղադրականը հակիրճ կարդաց ակնոցներով մեկը:

- Քանի որ գիտե՜նք, բայց չգտա՛նք, դատապարտվում ես հրկիզման: Կարող ես աղոթել, քեզ հինգ րոպե ժամանակ:

Ողջ կյանքում միայն ֆինանսական-հաշվապահական գրքեր կարդացած Համազասպը ո՛չ մի աղոթք չգիտեր, ստիպված շշնջաց.

- Աստված օգնի՛ր, խնդրո՜ւմ եմ:

Աստվա՜ծ ջան, օգնիր…

Զարմացավ, որ Աստված չօգնեց իրեն, ոտք ու ձեռքից բռնելով շպրտեցին խարույկի մեջ:

Բայց Համազասպը սխալվում էր, քանի որ դեռ կրակին չհասած, մի վառ լույս աչքերը ծակեց ու արթնացրեց քնից:


    

Բանի տեղ չդնելով հատակով մեկ թափթփված կնոջ ներքնազգեսները, Համազասպը վազեց ու նայեց սառնարանի ետևը, աղբամանի մեջ, կնոջ վերմակի տակ, գործիքների արկղում…ու ոչինչ չգտնելով զարմացած աչքերն ուղղեց պատուհանին:


    

Այդ օրվանից սկսված Համազասպը հաճախ էր կրկնում.

- Աստված, օգնի՛ր, խնդրո՜ւմ եմ:

Աստված բանի տեղ չէր դնում և մի պայծառ օր Համազասպը հասկացավ, որ Աստված եթե օգնում է, ապա միայն կրիտիկական պահերին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2079 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ