Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Տարինե՜ր, տարինե՜ր, տարինե՜ր…2

08:19, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Տարինե՜ր, տարինե՜ր, տարինե՜ր…2
    
    
    

Կյանքում կա մի պահ, երբ մտածում ես, որ եղավ ա՜յն ինչ պետք է լիներ:

Կյանքում կա մի պահ, երբ մտածում ես, որ դժվարն անցավ, սպասենք ավելի դժվարին:

Կյանքում կա մի պահ, երբ մտածում ես, որ ամեն ինչ ստացվեց, մնաց մնացածը…


    

Այս և նման պահերը լինում են 50-60 տարեկանում՝

ես լավ գիտեմ այդ տարիքը,

ինքս այդ տարիքից եմ հասել այս տարիքին:


    

Այդ տարիքում մոտավորապես բոլորն են այդպես մտածում:


    

*

- Երեսուն տարվա կինսս ես, չե՛ս կարողանում հիշել, թե քանի՞ գդալ շաքարավազ պետք է գցես ա՛յս բաժակով սուրճի մեջ:

- Որովհետև ամեն օր դու փոխվում ես, քեզ հասկանալ չի՛ լինի:

- Այսի՞նքն:

- Մեկ քեզ շիկահերներն են դուր գալիս, մեկ մեժ մազերով, մեկ շագանակագույն,

մեկ կապույտ աչքերը, մեկ՝ կանաչ,

մեկ կարմիր շրջազգեստը, մեկ՝ սև,

մեկ չափածո ես կարդում, մեկ արձակ, մեկ ինչ-որ դրամատիկ կանացի վեպեր:

Քեզ ո՞նց կարելի է հասկանալ:

Եվ դեռ այսքանից հետո պահանջում ես, որ հիշե՜մ թե՞ քանի գդալ շաքարավազ է քեզ դուր գալիս, հասկանո՞ւմ ես ինչ ես ասում:

- Աստվա՜ծ իմ, դե արի՜ ու բացատրի:

Մի օր մազերդ շե՛կ են, մի օր շագանակագո՜ւյն, մի օր սև,

մի օր կապո՜ւյտ լինզաներ ես հագնում, մի օր՝ կանաչ,

մի օր մի գույնի շրջազգեստ, մյուս օրն՝ ուրիշ,

մի օր չափածո ես կարդում, մի օր արձակ, մի օր ինչ-որ կանացի վեպեր…

Ես էլ կարդում եմ նույնը, որ հետո հասկանամ թե մի քանի ժամ անընդհատ որ պատմելու ես կարդացածդ, ինչի՞ մասին է:

Դու փոխվում ես ամեն օր, ես էլ քեզ հետ միասին,

ինձ դո՜ւր է գալիս ա՜յն ինչ դո՛ւ ես անում, հագնում,

միթե՞ պարզ չի, որ քեզ սիրելուց եմ անում,

իսկ շաքարավազ, նորի՛ց եմ կրկնում այս բաժակին 2 գդալ եմ սիրում, հասկացա՞ր:

- Հասկացա՛, բայց արդեն 3 գդալ եմ գցել, ոչի՞նչ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1755 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ