Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Նապոլեոնին առնչվող երկու զվարճապատում

18:43, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Նապոլեոնին առնչվող երկու զվարճապատում

Իտալիայի ՝ նոր-նոր գրաված Մանտուա քաղաքի փողոցներից մեկով ընթանալիս՝ տակավին գեներալ Նապոլեոն Բոնապարտը հանդիպում է շատ աղքատիկ հագնված մի փողոցային երգչի: Նրա հնչեցրած երգում մասնավորապես հետևյալն էր ասվում.

«Սիրելի՛ս, եթե քեզ չի բավում իմ սիրտը, ապա որպես վրադիր վերցրո՛ւ Վենետիկը, վերցրո՛ւ Մանտուան, վերցրո՛ւ Միլանը…»:

Բոնապարտն իր համհարզին կարգադրում է մոտ կանչել այդ քրջոտին:

-Ասա՛ ինձ, ի՞նքդ ես հորինել այդ երգը, - հարցնում է Բոնապարտը:

-Այո՛, սինյոր, - պատասխանում է երգիչը:

- Քեզ չի՞ թվում, որ այդպիսի թանկարժեք ընծաներ տալով՝ չափիդ զգացումը կորցնում ես, - հանդիմանում է գեներալը:

Երգիչը ցույց է տալիս իր հագի քրջերը, ծանր հոգոց է հանում ու ասում է.

-Իրավացի՛ եք, սինյո՛ր: Տեսե՛ք, թե ինձ ինչ վիճակի է հասցրել իմ այդ առատաձեռնությունը:

Բոնապարտին դուր է գալիս այս պատասխանը: Նա ծիծաղում ու պատշաճորեն վարձատրում է այդ սրամիտ փողոցային երգչին:

*****

Կայսր Նապոլեոն Բոնապարտը որոշել էր կնոջը՝ Ժոզեֆինային, միայն զտարյուն ֆրանսիացիների ձեռքով կառուցված դղյակ նվիրել:

Երբ դղյակն արդեն գրեթե պատրաստ էր, կայսրը որոշում է տեսնել, թե ինչպես է ընթանում ներքին հարդարման աշխատանքը: Մտնելով կնոջ ապագա ննջարանը՝ նա նկատում է, որ ներկարարը սենյակի առաստաղն իր պատվիրած գույնով չի ներկում: Կայսրը զայրացած հարցնում է.

-Ինչո՞ւ եք առաստաղն այլ գույնով ներկում:

-Ձե՛րդ մեծություն, ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե առաստաղն ինչ գույնի կլինի, չէ՞ որ առաստաղին ոչ թե դուք եք նայելու, այլ ձեր կինը:

-Անպատկա՛ռ, դուք ինձ խաբել եք, դուք ֆրանսիացի չեք, - ասում է կայսրը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1425 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ