Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Հոդվածներ

Կամո Ունանյանը ծանր վնասվածքի գնով հաղթանակ տոնեց

15:01, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Կամո Ունանյանը ծանր վնասվածքի գնով հաղթանակ տոնեց
     Ապրիլի 7-ին Գերմանիայի Հալլե քաղաքում կայացած WKF վարկածով միջազգային խոշոր մրցաշարում մեր հայրենակից աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը գրավել է առաջին պատվավոր հորիզոնականը: Մրցաշարին մասնակցում էին աշխարհի շուրջ 32 երկրների մարզիկներ: Ունանյանն անցկացրեց թվով 7 մենամարտ` բացարձակ հաղթանակ տանելով բոլոր մենամարտերում: Նշենք, որ Կամոն իր մարզումները սկսել էր դեռևս հունվար ամսից` նշանակետի տակ առնելով ապրիլի 20-22-ը Ստամբուլում կայանալիք WSF վարկածով աշխարհի առաջնությունը, սակայն ցավով տեղեկացանք, որ այս մրցաշարի մենամարտերից մեկի ժամանակ կողոսկրի հատվածում շատ լուրջ վնասվածք ստանալուց հետո մեր մարզիկը, բաց կթողնի առաջիկայում աշխարհի առաջնությունը, քանի որ հաղթանակից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան հոսպիտալացրել են Հալլեի քաղաքային հիվանդանոցներից մեկում: Մի քանի ժամ հիվանդանոցում մնալուց հետ նրան դուրս են գրել, ըստ բժշկի եզրակացության մարզիկը նման վնասվածքից հետո չի հասցնի վերականգնվել և պատրաստվել գալիք աշխարհի առաջնությանը, որը հիշեցնենք տեղի կունենա ապրիլի 20-22-ը Թուրքիայում:
     Առողջություն մաղթենք մեր հայորդուն և նորանոր հաղթանակներ:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
448 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով