Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Ադամից մինչև գալիքի Մարդ

08:16, կիրակի, 08 ապրիլի, 2018 թ.
Ադամից մինչև գալիքի Մարդ
    
    
    

Իմ խե՜ղճ ու տանջված

Հոգնած մոլորակ,

Ովքե՞ր են այսօր բնակիչներդ,

Եղե՞լ է արդյոք ինչ-որ ժամանա՜կ,

Երբ անհո՜գ են եղել պտույտներդ:


    

*

Ասո՜ւմ են, ամե՜ն ինչ

Սկսվե՜ց Կայենից,

Դու մի՛ հավատա, ու լավ լսիր ինձ,

Չէ որ դու գիտե՜ս - ամե՜ն, ամե՜ն ինչ

Սկսվել է Ադամից՝ մեր նախահորից:


    

Ամեն մի «սրբոյ» գրքում գրվա՜ծ է -

Մեր նախահայրը խնձո՜ր է կերել,

Սակա՜յն ո՛չ մի տե՜ղ, ո՛չ մի տող գրված չէ՝

Խնձորը կարմի՞ր, թե՞

Կանա՜չ է եղել…


    

Կարմիր խնձորի խորհուրդն ուրի՜շ է՝

Շա՜տ է տարբերվում

Կանաչ խնձորի խորհրդից,

Դուրս է գալիս, որ մեր Նախահա՜յրը

Առնական մի ա՜յր է եղել

Կամ…մի՜ մանկապիղծ:


    

*

Խե՜ղճ իմ մոլորակ,

Տանջվա՜ծ ու հոգնած,

Քեզ ձանձրացրել են և ցա՜վ և չարի՜ք…

Մի քի՜չ էլ սպասիր՝ երկո՜ւ- երեք դար

Քեզ այցի կգան գալիքի մարդիկ…


    

*

Հե՜յ, գալիքի Մա՜րդ, Գալիքի՜ Ընկեր,

Գիտե՜մ, որ կգաս Մարսի՜ց… կամ

Լուսնի հակառակ կողմից,

Ամեն դեպքում կգա՜ս, կգա՜ս երբևէ,

Վստահ չե՛մ ասի ե՜րբ,

Բայց վստա՛հ կասեմ

Քեզ չեն կոչի Մարդ՝ այլ մի-մարդակերպ…


    

Գալիքի՜ ընկեր, մի բա՜ն էլ ասեմ,

Որ դու կիմանաս մաքուր հայերեն,

Կլինես անկե՜ղծ, սրբի նման պա՜րզ

Ու մարդկանց վրա շա՜տ կզարմանաս…


    
    

Բայց ավելացնեմ՝ երկա՜ր չի տևի…


    

Կգա ժամանակ, որ մի սե՜խ-գլուխ

վայրի անասո՜ւն,

քեզ կսովորեցնի կեղծիքի լեզուն,

Քաղաքականության համեստ թվացող

ձեռքերի ժեստը,


    

Համեստ ու հանգիստ կյանքը վայելող

մարդկանց մորթելու դժվար արհեստը,

Արածդ ուրիշի վրա գցել- բարդելու

շատ նուրբ արվեստը…


    

Հո՜ղն արյունով շաղախելը,

Բռնաբարելն ու խեղդելը…


    

Ու դու մարդակերպ քո հին կերպարից

Կվերափոխվես - կկոչվես Մարդ…


    

*

Իմ խե՜ղճ ու տանջված

Հոգնած մոլորակ,

Եղե՞լ է արդյոք ինչ-որ ժամանա՜կ,

Երբ պտույտներդ եղե՜լ են անհոգ,


    

Ովքե՞ր են այսօր բնակիչներդ.

Վա՜ղն ո՞վ կլինի՝

Չգիտի՜ ո՛չ ոք:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1909 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ