Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Դու հարուստ եղիր եթե կարող ես, Խելացի եղիր եթե ուզում ես, Բայց գեղեցիկ լինել դու պարտավոր ես

11:28, շաբաթ, 07 ապրիլի, 2018 թ.
Դու հարուստ եղիր եթե կարող ես, Խելացի եղիր եթե ուզում ես, Բայց գեղեցիկ լինել դու պարտավոր ես

Ինչպես ասել էր իր ժամանակին մեծերից մեկը,
     Մեր կողմից սիրված և գնահատված մեր քնքուշ կանանց.

Դու հարուստ եղիր եթե կարող ես,
     Խելացի եղիր եթե ուզում ես,
     Բայց գեղեցիկ լինել դու պարտավոր ես:

Այս սքանչելի՝ խելամիտ ասված և վառ տողերով
     Դուք պետք է անցնեք մեր դաժան դարում կյանքի բոհերով,

Եւ պետք է դառնաք ձեր օջախներին հույսի վառ փարոս.

Իսկ տղամարդկանց ձեզ գնահատող,
     Իրենց ձեզանից երբեք չզատող,
     Դուք պետք է դառնաք սիրո խոր ակոս:

Ձեր մանուկներին տոտիկ առ տոտիկ
     Պետք է դուրս բերեք կյանքի ճանապարհ,
     Ձեր իսկ կաթի հետ ներարկեք նրանց սիրո գաղափար,
     Սերն այն մայրական, որ վառ կպահի լեզուն Հայկական:

Թոռնիկների հետ, ձեզ անչափ սիրող և չարաճճի,
     Պետք է մոռանաք, Աղոթքն առ ԱՍՏՎԱԾ
     Դուք հեռու մնաք, անխուսափելի մահվան մահճից:

Հայ ազգիս համեստ, գեղեցկատեսիլ, խելամիտ կանայք,
     Ես կուզեմ դառնաք աշխարհիս համար
     Անկրկնելի մի վառ օրինակ,
     Դուք թելադրեք մեր ազգայինը,
     Եւ առաքինի, մեր վարքն ու բարքը համայն աշխարհին՝
     Այլ ոչ թե վերցնեք նրանց խրթինը և ամոթալին,
     Պարտադրաբար և թե կամովին,
     Անվանեք դուք այն նորաձևություն կամ ազատություն,
     Յուրացնեք ձեր մեջ, չհարմարվելով ու շատ ցավալի,
     Եւ կրեք դուք այդ օտար բարքերը ի ցույց աշխարհի:

Մեր բարի մայրեր, մեր անուշ քույրեր
     Փայլեք գեղեցիկ, եղեք միշտ բարի,
     Եւ խենթ պոետս մեր քոչարու տակ ձեզ հետ կպարիՍ.
    
     Սամվել ՏԵՓԱՆՅԱՆ


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
528 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ