Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Հեքիաթներ, որոնք դարձել են իրականություն

23:14, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
Հեքիաթներ, որոնք դարձել են իրականություն
     Երևի կես դար է պետք, որ մարդ ըմբռնե մանկության տարիներին կարդացած հեքիաթներում պարունակվող իմաստությունը: Քաջ Նազար, Ձախորդ Փանոս, Շունն ու Կատուն, Անխելք մարդը, Մի կաթիլ մեղրը....Քչերը կարդացած չեն եղնի...Քաջ Նազարն օր լրիվ գլուխգործոց է...Էս մեր ապրած ժամանակաշրջանն էլ լրիվ կարելի է անվանել քաջնազարական..իրանց համար ճանճ կքշեին, մեկ էլ մե լուսնյակ գիշերմ որոշին քարվան կտրել...դրոշակ սարքինՙՂարաբաղյան շարժման սկիզբն էր՚, էլան ճամփա, էն վախտ դրոշակով մարդիկ նորություն էին, մարդիկ հավատացին դրոշակի գրածին ու սկսեցին մեր նազարների քաջությունը գովալ ու էրած ու չէրած հերոսությունները պատմել: Հետո մարդակեր վագրն եկավՙ Արցախյան պատերազմ՚, հեծնան վագրին....Ստեղ հեքիաթից ահագին շեղումներ եղան, նազար կար վագրին էր նստած, կար պոչից էր կպած.... վերջը վագրի գլուխն էլ կերան, ահագին անխելք մարդու գլուխներն էլ հետը...Անվախ հերոս քաջ Նազար, որ մին զարկի, ջարդի հազար...հավատաց ժողովուրդը իրանց տվեց թագավոր...վայթե էդ վախտ ոչ ըսող չկար....Էկան Չարի վերջի աղվեսները...էս սարն իմն է, էս ծառն իմն է....հեքիաթի մեջ խեղճ աղվեսը մե ձագմ կթողներ, ըսոնք ոչ մենակ ձագ չթողին, ծառով կկվով հավաքին տարան, ահագին շուն ու կատվություններ էղան, ահագին մեղր կաթ կաթ թափավ....մաքիները կերթային գայլերի որջերի մոտ, օր իմանային ձագերի համը դուրերն էկել է, թե չէ...Զատո անխելք մարդիկ ահագին ինֆլյացիայից բան սորվան, թէ էն ժամանակ 5000 կառնեին, հմի 10 ու 20 կառնին, մտքերի մեջն էլ կհրճվին...ու հետաքրքիր է, օր էդ վախտ սաղ կհրճվին, բացի ձախորդ փանոսներից, որոնք փարեքը բաժնե, ու աղվեսների ու քաջ նազարների շարքը չեն անցե.....հմի ինչ?????...ժողով կենեն, քանիմ հատ զանգ կախող կա, բայց ըսպես օր գնաց, վայթե մենակ ճառ ըսողները մնան, էն իշուձագ կատվի աչքը լուս.... Ես էլ կսեի, թե ընչի վերջում 3 խնձոր կընգնի...օր էս տարիքում հասկնաս, խնձորներից մեկն ուտես, կյանքն ըդքան դառը չթվա, էն էլ չիդեն, օր 3 հատի տեղն օր 3 յաշիկ էլ ընգնի օգուտ չկա.... Էս հեքիաթների մեջ մե լավ բանմ կա, 99 տոկոս լավ կվերջանա...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2432 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ